Վաճառքի մենեջեր
Արփի Սոլար ՍՊԸ
Նկարագրություն
«Արփիսոլար»-ը առաջարկում է յուրահատուկ լուծումներ հաճախորդի համար, իսկ Արփիի արևային թիմը գաղափարները վերածում է հաջողված նախագծերի: Այժմ մենք փնտրում ենք վաճառքի պատասխանատու, ով պատրաստ է ընդունել նոր մարտահրավերներ և կառուցել գործընկերական հարաբերություններ հաճախորդների հետ:
Պարտականություններ
- Նոր հաճախորդների ներգրավում (իրականացնել ուղիղ վաճառքներ),
- Հաճախորդներին կորպորատիվ առաջարկների ներկայացում (Ընկերության ապրանքատեսակները և ծառայությունները),
- Գործնական հանդիպումների իրականացում. այցեր հաճախորդներին, բանակցութունների վարում,
- Վաճառքի նոր հնարավորությունների բացահայտում,
- B2B (կորպորատիվ) վաճառքների խթանում,
- Հաճախորդների բազայի վարում, հաշվետվությունների կազմում։
Պահանջներ
- Մեքենայի առկայություն,
- Ճկուն հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Արդյունքին միտվածություն,
- Նախաձեռնողականություն և վերլուծական մտածողություն,
- Թիմային աշխատանք և ժամանակի կառավարում։
Հավելյալ նշումներ
Ի՞նչ ենք առաջարկում
- Ֆիքս. աշխատավարձ + %-ներ վաճառքից,
- Բոնուսներ եռամսյակային վաճառքի պլանի կատարողականից,
- Մեքենայի մաշվածության գումար և վառելիք,
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
- Ստեղծագործական ազատություն (ոչ ստանդարտ լուծումների առաջադրում),
- Ոլորտային վերապատրաստում/ մասնագիտկան աճ։
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: