Վաճառքի մենեջեր
Rubinar LLC
Նկարագրություն
RUBINAR ընկերության դուստր կազմակերպությունը՝ «Power Trade» ընկերությունը փնտրում է վաճառքի պատասխանատու։ «Power Trade» ընկերությունը ազատականացված էլ. Էներգետիկական շուկայում էլեկտրաէներգիայի մատակարար ընկերություն է։ Մեր կազմակերպությունը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, գնմամբ և վաճառքով։ Մենք փնտրում ենք վաճառքի պատասխանատուներ, ովքեր կիրականացնեն նախագծային վաճառքներ։
Պարտականություններ
- Իրականացնել շուկայի վերլուծություն,
- Իրականացնել ակտիվ վաճառքներ,
- Վարել բանակցություններ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների հետ և ներգրավել նոր հաճախորդներ,
- Ներկայացնել հաշվետվություններ վաճառքների և այցելությունների վերաբերյալ,
- Խթանել ընկերության առաջարկած ապրանքների և ծառայությունների գովազդային նյութերի տարածումը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ 2-3 տարի,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Արագ կոմնորոշվելու, որոշումներ կայացնելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Անձնական ավտոմեքենա։
Հավելյալ նշումներ
Տեխնիկական գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
Անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10։00–19։00։
Ֆիքս. աշխատավարձ և տոկոսներ գործարքներից։
RUBINAR-ը հիմնադրվել է 2013 թվականին։ Ընկերությունն ունի շուրջ 12 տարվա փորձառություն։
Մեր ավելի քան 12 տարվա փորձառությունը թույլ է տալիս նշել, որ որպես արևային էներգիայի ընկերություն Երևանում և ամբողջ Հայաստանի տարածքում՝ ոլորտի առաջատարներից մեկն ենք։
Մեր ընկերությունն առաջարկում է արևային կայանների նախագծման, տեղադրման և սպասարկման ծառայությունների ամբողջական փաթեթ։ Մեզ մոտ արևային վահանակները ընտրվում և ներմուծվում են ոլորտի առաջատար ընկերություններից։
RUBINAR-ը Fox ESS, Fronius, Goodwe, Solax, KBE Solar, Longi Solar և համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք այլ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
RUBINAR-ում մասնագիտական աճ գրանցելու համար չի խնայվում ոչինչ․ մեր մասնագետները հաճախ անցնում են նոր դասընթացներ, հատուկ սեմինարներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Սա խոսում է մեր ընկերության պրոֆեսիոնալ աշխատանքի և լուրջ մոտեցման մասին։
Ինժեներական ճիշտ լուծուների, որակյալ արևային վահանակների, մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետների և ոլորտում 12 և ավելի տարիների փորձ ունեցող ընկերության շնորհիվ դուք կունենաք բարձր էֆեկտիվություն ունեցող արևային կայան, որը կծառայի երկար տարիներ։