Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
09.07.2025

Նկարագրություն

Kalantaryan Family ընկերությունը ավելի քան 20 տարուց ավել գործում է հայաստանյան շուկայում և հանդիսանում է Castrol, Lotos, Royal, Orlen ավտոյուղերի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մենք փնտրում ենք վաճառքի մենեջերի, ով կմիանա մեր թիմին և պատասխանատու կլինի վաճառքի ծավալների աճի, ներկա հաճախորդների պահպանման ու նոր հաճախորդների ներգրավման համար։

Աշխատանքային փորձը մեծածախ վաճառքի ոլորտում պարտադիր է:

Պարտականություններ

  • Նոր հաճախորդների որոնում և գործընկերային հարաբերությունների ձևավորում,
  • Այցելություններ վաճարակետեր՝ օրական սահմանված երթուղիով և գրանցել վաճառքի պատվերներ,
  • Վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնում,
  • Սպասարկման որակի և արդյունավետության բարձրացում,
  • Ակտիվ բանակցություններ՝ առկա և պոտենցիալ հաճախորդների հետ,
  • Ապրանքների կամ ծառայությունների մասին անհրաժեշտ ինֆորմացիայի ներկայացում,
  • Վաճառակետերում ապրանքատեսականու առկայության և ներկայացվածության վերահսկում,
  • Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում,
  • Հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության պահպանում,
  • Պլանավորված վաճառքի ցուցանիշների կատարում,
  • Շուկայի մոնիտորինգ՝ վաճառքի և սպասարկման լավագույն գին/որակ համադրության ապահովման նպատակով։

Պահանջներ

  • Վաճառքի թիմի համար օրական, շաբաթական և ամսական նպատակների սահմանում, աշխատանքների արդյունավետ բաշխում,
  • Թիմի առջև դրված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունների, առաջադրանքների վերահսկողության իրականացում և աջակցության ցուցաբերում,
  • Շուկայի շարունակական հետազոտության և վերլուծության իրականացում,
  • Թիմի վաճառքի ծածկույթում առկա վաճառակետերի զարգացմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում Վաճառքի տնօրենին,
  • Ընկերության կողմից առաջադրված առևտրային ակցիաների ժամանակին և պատշաճ կազմակերպում,
  • Ռազմավարական կարևորություն ունեցող հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և ամրապնդում,
  • Թիմի աշխատակիցների կողմից իրենց վաճառքի ծածկույթում առկա հաճախորդների հետ արդյունավետ համագործակցության ապահովման վերահսկողություն,
  • Թիմի Կատարողականի հիմնական ցուցանիշների վերահսկողություն,
  • Թիմի աշխատակիցների համար մոտիվացիոն ծրագրերի կազմում, ներկայացում, թիմային հավաքների կազմակերպում,
  • Թիմի աշխատակիցների անձնական և մասնագիտական աճին աջակցության ցուցաբերում,
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում Վաճառքի տնօրենին,
  • Առնվազն 6 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում, որից՝ նվազագույնը 2 տարին թիմի ղեկավարի պաշտոնում։

Անհրաժեշտ հմտւթյուններ

  • Բանակցություններ վարելու հմտություն,
  • Վաճառքի հմտություններ,
  • Հաղորդակցման և ապրանքի ներկայացման հմտություններ,
  • Պատասխանատվություն,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություն։
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում