Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Նարսան ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-500,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
03.07.2025

Նկարագրություն

«Նարսան» ՍՊԸ–ին անհրաժեշտ են փորձառու մենեջերներ` պատվերի սրահում վաճառքների կազմակերպման համար:

Պարտականություններ

  • Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ սրահում վաճառվող ապրանքների տեսականու վերաբերյալ,
  • Հաճախորդների և գործընկեր կազմակերպությունների հետ գործարար հարաբերությունների հաստատում, մշտական կապի պահպանում,
  • Կատարել պատվերների ճշգրիտ հաշվարկները,
  • Ուշադիր և անսխալ գրանցել պատվերները,
  • Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ նոր պոտենցյալ գնորդների որոնման միջոցով։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում պարտադիր է,
  • Մաթեմատիկայի և երկրաչափության բավարար իմացություն,
  • Պատվերների հաշվարկման ունակություն,
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման, բանակցելու հմտություններ,
  • Համակարգչից օգտվելու ունակություն, MS excel, MS word իմացություն,
  • 1C ծրագրի իմացություն կդիտվի որպես առաավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամեր՝ 09։00-18։00,

Աշխատավայր՝ Հրանտ Վարդանյան 7,

Աշխատավարձը գործարքային է՝ կախված վաճառքներից, նվազագույն ֆիքսված աշխատավարձ 200 000 դրամ։

Ընկերության մասին
address
Հասցե
Ք․ Երևան, Շենգավիթ, Հրանտ Վարդանյան 7
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
095200159

Հիմնադրվելով 2003թ.-ին Նարսան ՍՊԸ-ն հանդիսանում է ցինկապատ, ցինկապատ պոլիմերային ծածկույթով, հարթ և ձևավոր թիթեղների, մետաղական կղմինդրերի, տանիքի համալրող դետալների, եվրո դռների և պատուհաննեի, ալյումինե պաշտպանիչ շերտավարագույրների, գիպսաստվարաթղթե սալերի պրոֆիլների և այլ շինարարական ապրանքների արտադրության առաջատար ընկերությունը տեղական շուկայում, և շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և գնային ճկուն քաղաքականության ձեռք է բերել մեծ ճանաչում: Մեծ ներդրումների և ջանքերի շնորհիվ Նարսան ընկերությունը տարեցտարի ընդլայնում է իր արտադրությունը և համալրում է գործարանը նոր հաստոցներով: Նարսան ընկերության նպատակն է բարձրորակ և մատչելի արտադրանքով ապահովելը սպառողին:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում