
Վաճառքի մենեջեր
Meat Food LLC
Նկարագրություն
Մենեջերը պատասխանատու է ընկերության արտադրանքի վաճառքի, բաշխման, պաշարների վերահսկման և հաճախորդների սպասարկման որակի ապահովման համար իրեն վստահված աշխարհագրական տարածքում:
Պարտականություններ
- Կառավարել վաճառքի գործընթացը տվյալ տարածքում՝ ապահովելով վաճառքի պլանների կատարումը,
- Կազմակերպել և վերահսկել ապրանքների բաշխման գործընթացը,
- Զարգացնել և պահպանել համագործակցությունը ներկա և պոտենցիալ գործընկերների հետ (խանութներ, մթերային ցանցեր, հիպերմարկետներ և այլն),
- Վերլուծել շուկան, առաջարկել զարգացման հնարավորություններ, նոր հաճախորդներ և տարածքներ,
- Աշխատել մարքեթինգային բաժնի հետ՝ տարածքում իրականացվող ակցիաների, գովազդային միջոցառումների կազմակերպման համար։
Անհրաժեշտ հմտություններ
- Մսամթերքի շուկայի և տեղական պահանջարկի իմացություն,
- Առաջնորդելու, բանակցելու և թիմ կառավարելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
Վարորդական իրավունք, պատրաստակամություն տարածքում շրջելու։