
Վաճառքի մենեջեր
ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՓԲԸ
Նկարագրություն
Alpha Food Service ընկերությունը աշխատանքի է հրավիրում Վաճառքի մենեջերների՝ ընկերության վաճառքների կազմակերպման, պլանավորման և առաջխաղացման նպատակով:
Պարտականություններ
- Վաճառքների զարգացման խթանում և շահութաբերության ցուցանիշների բարձրացման ապահովում,
- Վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնում, սպասարկման որակի և արդյունավետության բարձրացում,
- Նոր հնարավորությունների բացահայտում՝ վաճառքի աճի խթանման համար,
- Ակտիվ բանակցություններ՝ առկա և պոտենցիալ հաճախորդների հետ, ընկերության առաջարկվող ապրանքների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում և վաճառքի ծավալների մեծացում,
- Վաճառակետերում ապրանքատեսականու առկայության և ներկայացվածության վերահսկում,
- Պլանավորված ցուցանիշների իրականացման գործընթացների կազմակերպում,
- Շուկայի մոնիտորինգ՝ վաճառքի և սպասարկման լավագույն գին/որակ համադրության ապահովման նպատակով,
- Հաշվետվությունների տրամադրում՝ կազմակերպված աշխատանքների, ցուցանիշների և արդյունքների վերաբերյալ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, մարկետինգի կամ հարակից այլ ոլորտներում,
- Վաճառքների ոլորտում (մանրածախ վաճառք) աշխատանքային փորձ,
- Հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններ, բանակցությունների վարման գերազանց կարողություններ,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
- Արագ որոշումներ կայացնելու կարողություն,
- Քանակական և որակական վերլուծություններ կատարելու կարողություն, խնդիրների արագ նկատելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Microsoft Office ծրագրերի լավ իմացություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Սթրեսակայունություն և բարձր պատասխանատվության զգացում։
Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։
Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։
2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։
Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։
Մեր կազմը
Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։