Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Կոմպլեկս Սփլայ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 20.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական սկսած 400,000
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ

Նկարագրություն

Բարև։ Մենք "Կոմպլեքս Սփլայն" ենք` HoReCa ոլորտի սպառվող ապրանքների ամենամեծ և փորձառու մատակարարը։

Մեր թիմին հարկավոր են վաճառքի մենեջերներ։

Ի՞նչ է հարկավոր անել

  • Ավելացնել գործող հաճախորդների միջին վաճառքը,
  • Ներգրավել նոր հաճախորդներ,
  • Զարգացնել հայտնվող նորույթների վաճառքները:

Ի՞նչ ենք տրամադրում

  • Գործող հաճախորդներ նշված վաճառքի գոտում,
  • Ուժեղ գնառաջարկ և սպառիչ տեսականի,
  • Բոլոր անհրաժեշտ մարկետինգային նյութեր և տեխնիկական միջոցներ,
  • Վառելիքի փոխհատուցում և ամորտիզացիա,
  • Ֆիքսված աշխատավարձ և վաճառքից տոկոս,
  • Գործընկերների թիմ, որոնք կարողանում են ապահովել վերցրած պատվերի ճշգրիտ և արագ առաքում,
  • Մանրամասն աջակցություն և ուղորդում ապրատեսականին ուսումնասիրելու շրջանում:

Մենք ձևավորել ենք մրցունակ առաջարկ, որը ներառում է ցածր գներ, անհրաժեշտ տեսականի, ապրանքային մնացորդ և պահեստային ու առաքման բոլոր անհրաժեշտ հզորություններ։ Սրան ավելացնելով վաճառքի մենեջերի հմտությունները` միասին կստանանք անվերջ վաճառքների պոտենցիալ։

Ընկերության մասին
address
Հասցե
մ. Կոտայք, գ. Բալահովիտ, 1-ին փ., թ. 72
address
Աշխատակիցների քանակ
51-150

Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.

Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։

Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։

Բարի գալուստ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում