Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Հայսելլ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 09.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում վաճառքի մենեջերների մեր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում՝ համաձայն սահմանված վաճառքի պլանային ցուցանիշների,
  • Ընդհանուր վաճառքի իրականացում (խորհրդատվությունից-վաճառքի գրանցում),
  • Ապրանքատեսականու շարունակական հետևում (բացում,հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում),
  • Գնապիտակների և ինֆորմացիոն պիտակների առկայության հետևում,
  • Շուկայի ընթացքի և պրոցեսների շարունակական ուսումնասիրություն։

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու և նախաձեռնողականությամբ հանդես գալու կարողություն,
  • Պատասխանատվության զգացում:

Ի՞նչ ենք մենք առաջարկում

  • Մրցունակ աշխատավարձային փաթեթ, ներառյալ 13-րդ աշխատավարձ,
  • Մարզասրահների անդամակցության հատուկ պայմաններ՝ 50-70% զեղչ,
  • Կարիերայի աճի հստակ ուղի և հնարավորություն զարգանալու ընկերության ներսում,
  • Շարունակական վերապատրաստումներ ոլորտի առաջատար մասնագետների կողմից՝ ինչպես վաճառքի տեխնիկայի, այնպես էլ անձնական զարգացման ուղղությամբ,
  • Աջակցող թիմ և առողջ մթնոլորտ, որտեղ քո ներդրումը նկատվում և գնահատվում է:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա,

Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00, շաբաթ՝ 11:00-17:00։

Տվյալ հաստիքին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր ինքնակենսագրականը:

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենց 113/1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
011535500

Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։

Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում