Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

ԷՍԴԻԷՄ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 250,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
17.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էսդիեմ կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերի ներկայացնելու ընկերության ապրանքանիշերը (Libero, Libresse, Tena, Zewa, ProService, FrekenBok, Bonus և այլն)։

Պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել ընկերության ապրանքատեսականու վաճառք,
  • Կատարել շուկայի վերլուծություն (հավանական հաճախորդ, մրցակիցներ),
  • Իրականացնել հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում, նրանց խնդիրների և առաջարկների արագ արձագանք և լուծում։

Պահանջներ

  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես վաճառքի մենեջեր,
  • Սեփական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է,
  • Արագ որոշում կայացնելու կարողություն և ճկունություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Բանակցելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ժամանակի օպտիմալ կառավարում,
  • Սպասարկման և գրագետ հաղորդակցման հմտություններ,
  • Պատասխանատվության և պունկտուալության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ 8։30-17։30, շաբաթ՝ 09։00-13։00։

Աշխատավարձը` սկսած 250,000 դրամից։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Մոլդովական 47/7
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
012900111

Մենք զբաղվում ենք հիգիենիկ պարագաների, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով: Ընկերությունն ունի ավելի քան 50 աշխատակից Երևանում,մարզերում և ԼՂՀ-ում: Համագործակցում ենք գրեթե բոլոր ցանցային և ոչ ցանցային սուպերմարկետների, դեղատների և խանութների հետ: Հպարտորեն կարող ենք փաստել, որ ընկերությունը զբաղեցնում է իր ուրույն տեղը այժմյան շուկայում: Մշտապես հետևելով հայաստանյան շուկայի զարգացմանը, մենք հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին: Մենք հանդիսանում ենք Ձեզ առավել հայտնի հետևյալ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Libero-մանկական տակդիրներ, վարտիքներ Tena-մեծահասակի տակդիրներ,սավաններ, վարտիքներ Zewa-զուգարանի թուղթ, անձեռոցիկ Libresse-կանացի հիգիենիկ միջադիրներ Tork-Պրոֆեսիոնալ օգտագործման համար նախատեսված թղթե սրբիչի, զուգարանի թղթի, օդազերծիչի, հեղուկ օճառի, զուգարանակոնքի թղթի դիսպենսերներ, իրենց համար նախատեսված լիցքավորող պարագաներով, ինչպես նաև սավաններ (հիվանդանոցներում օգտագործելու համար), աղբաման, անձեռոցիկ Freken Bok - տնտեսական պարագաներ տան համար (լատեքսային ձեռնոցներ, աղբի տոպրակներ, անձեռոցիկներ, ապակիների,կահույքի, հատակի մաքրման համար նախատեսված լաթեր, խոհանոցային սպունգ), Novita, Lady Cotton - հիգիենիկ պարագաներ (բամբակե սկավառակ, ականջի փայտիկներ, կոսմետիկ թաց անձեռոցիկներ) Smile, Fresh Berry, SuperFresh - մանկական, և ամենօրյա օգտագործման թաց անձեռոցիկներ,)

Տեսնել ավելին
Առավելություններ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում