Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Հայսելլ

Քաղաք` Երևան
Դրույք` Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
11.04.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում վաճառքի մենեջերների մեր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում՝ համաձայն սահմանված վաճառքի պլանային ցուցանիշների,
  • Ընդհանուր վաճառքի իրականացում (խորհրդատվությունից -վաճառքի գրանցում),
  • Ապրանքատեսականու շարունակական հետևում (բացում,հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում),
  • Գնապիտակների և ինֆորմացիոն պիտակների առկայության հետևում,
  • Շուկայի ընթացքի և պրոցեսների շարունակական ուսումնասիրություն։

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու և նախաձեռնողականությամբ հանդես գալու կարողություն,
  • Պատասխանատվության զգացում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա,

Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00, շաբաթ՝ 11:00-17:00։

Տվյալ հաստիքին դիմելու համար կարող եք ձեր ինքնակենսագրականն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենց 113/1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
011535500

Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։

Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում