Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

ՋԻ-ԷՍ-ՍԻ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
15.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Աշխարհահռչակ Hikvision ընկերության պաշտոնական դիստրիբյուտոր GSC ընկերությունը փնտրում է վաճառքի մենեջեր, ով պատասխանատու է լինելու ընկերությունում հաճախորդների սպասարկման և վաճառքների խթանման համար։

Պարտականություններ

  • Իրականացնել ընկերություն այցելած հաճախորդների սպասարկման ամբողջական ցիկլը
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և իրականացնել վաճառք
  • Ընդունել վաճառքի նախնական պատվերներ և կազմել գնառաջարկ
  • Վերահսկել պատվերների իրականացման ամբողջ գործընթացը և ապահովել հաճախորդների գոհունակությունը
  • Որոնել և ներգրավել նոր դիլերներ
  • Մարքեթինգի թիմի հետ մշակել ռազմավարություն՝ վաճառքի ծավալների ավելացման և դիլերների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար
  • Կազմել և ներկայացնել հաշվետվություններ՝ վաճառքի արդյունքների վերաբերյալ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (Ցանկալի է տեխնիկական)
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում
  • MS Office ծրագրի տիրապետում
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

Բոլոր որակավորված և հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ. հասցեին, նամակի առարկա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք (Վաճառքի մենեջեր):

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Աճեմյան 18/44
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
041930950

GSC ընկերությունը հիմնադրվել է 2014 թ-ին։ Այն ՀՀ տարածքում գործող առաջար ընկերություններից է, ով զբաղվում է անվտանգության սարքավորումների ներմուծմամբ, մանրամեծածախ վաճառքով, դրանց տեղադրմամբ և սպասարկմամբ։

Ընկերությունը զբաղվում է նաև հակահրդեհային, կայանատեղիների, մուտքի-ելքի հսկման համակարգերի, աուդիոհամակարգերի ներմուծմամբ տեղադրումով և սպասարկմամբ։

GSC ընկերությունը հանդիսանում է մի շարք բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից է «HIKVISION» համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշը

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում