
Վաճառքի մենեջեր
ԱՐՆԴԱՆԵ ՍՊԸ
Նկարագրություն
Համակցված կերերի արտադրության գրասենյակում պահանջվում է վաճառքի մենեջեր:
Պարտականություններ
- Ֆերմերային ընկերությունների և համագործակցող խանութների հետ գործնական հարաբերությունների հաստատում
- Հաճախորդների հետ ակտիվ աշխատանք, զանգեր
- Նոր հաճախորդների ներգրավում և նրանց հետ շարունակական համագործակցության ապահովում
- Վաճառքի խթանմանն ուղղված կոմերցիոն առաջարկների մշակում
- Վաճառքի ամբողջական գործընթացի կազմակերպում
- Պոտենցիալ հաճախորդներին Ընկերության ապրանքատեսականու ներկայացում
- Դեբիտորական պարտքերի վերահսկում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Վաճառքի և հաղորդակցման հմտություններ
- Բանակցություններ վարելու հմտություններ, գրագետ խոսք
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
- Նյութի ներկայացման ազդեցիկ հմտություն և բանակցելու կարողություն
- Ժամանակի ճիշտ պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կազմակերպչական հմտություն
- MS Office փաթեթի իմացություն
- Աշխատանքային փորձը պարտադիր է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` 5-օրյա։ Աշխատավարձը՝ 200,000 դրամ +%։
Հասցե` Էրեբունի զանգված, Այվազովսկի 12/7 (Էրեբունի հիվանդանոցի հարևանությանմբ)
«Արնդանե» ՍՊԸ-ն արդեն ավելի քան 20 տարի զբաղեցնում է առաջատար դիրք հայկական շուկայում՝ համակցված կերերի արտադրության ոլորտում, ներկայացնելով «Թոթլ Փիգ», սիրողական և ունիվերսալ ապրանքանիշը:
Ընկերությունն առաջնորդվում է «Որակյալ արտադրանք » կարգախոսով և արագ զարգանում է այս ուղղությամբ:
Գործունեության հիմնական ուղղություններն են՝
🔸 համակցված կերերի արտադրություն և վաճառք,
🔸 անասնաբուժական դեղորայքի և հավելումների ներմուծում:
«Արնդանե» ՍՊԸ-ն ունի փորձառու և բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներ, ովքեր, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հաճախորդին տրամադրում են անվճար մասնագիտական խորհրդատվություն՝
✔️ կերակրման նորմերի ճիշտ հաշվարկ
✔️ անասնաբուժական միջոցառումների արդյունավետ պլանավորման և պատշաճ իրականացում։