Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Սպեցմաշ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 250,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
01.01.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Սպեցմաշ» ՍՊԸ-ն հանդիսանում է CASE, NEW HOLLAND, MTZ, LiuGong, և մի շարք այլ աշխարհահռչակ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում գյուղատնտեսական և շինարարական տեխնիկաների վաճառքի փորձառու մասնագետների։

Պարտականություններ

  • Իրականացնել գյուղատնտեսական և շինարարական տեխնիկաների վաճառք;
  • Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում;
  • Կատարել վիճակագրություն՝ վաճառքի ներուժը որոշելու և հաճախորդների նախասիրությունները վերահսկելու համար;
  • Պլանավորել և տեղադրել նոր պատվերներ;
  • Հետևել պատվերի ամբողջ գործընթացին՝ պատվերի մուտքագրումից մինչև առաքում;
  • Ձեռք բերել նոր գնորդներ;
  • Ներգրավել նոր հաճախորդներ տեխնիկաների վաճառքը ավելացնելու նպատակով;
  • Մասնակցել բիզնես կոնֆերանսներին և հանդիպումներին արտերկրում;
  • Ընկերության տնօրենի հանձնարարությամբ կատարել այլ առաջադրանքներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է);
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ ոլորտում;
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն՝ գրավոր և բանավոր;
  • MS Office-ի իմացություն;
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ:

Հավելյալ նշումներ

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է, աշխատանքային փորձը պարտադիր է!

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները/ռեզյումեները անգլերեն/հայերեն լեզուներով՝ նամակի վերնագրում նշելով «Վաճառքի մենեջեր»:

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս հնարավորությամբ, սակայն հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները:

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Արցախի 28/15
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37410434477

«Սպեցմաշ» ՍՊԸ-ն հանդիսանում է գյուղատնտեսական, կոմունալ, ճանապարհաշինարարական տեխնիկայի առաջատար մատակարարողը և զբաղվում է դրանց իրացմամբ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ-ին:

Ի շնորհիվ պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ՀՀ շուկայում ձեռք է բերել մեծ փորձ, որը թույլ է տալիս այսօր ապահովել առավել արդյունավետ և լավագույն ցուցանիշներ մի շարք ոլորտներում: Մեր առաքելությունն է ՀՀ արդյունաբերության և ագրարային սեկտորներին մատակարարելու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված մեխանիզմներ, որոնք կտնտեսեն սպառողների և՛ ժամանակը և՛ ծախսերը :

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում