Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի Մենեջեր

Գեպոտանիք ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 140,000
Դրույք` Լրիվ դրույք, Պայմանագրային
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
04.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

GEPO Taniq ընկերությունը փնտրում է աշխույժ և նպատակասլաց վաճառքի մենեջերների ՝ մեր թիմին միանալու համար։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) էլ. Հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը՝ “Վաճառքի-մենեջեր”

Պարտականություններ

  • Ընդունել հաճախորդներին, ներկայացնել առկա ապրանքները
  • Պատասխանել հեռախոսազանգերին, հետևել նամակագրությանը
  • Տեղեկատվություն տալ առկա առաջարկների, արժեքների, վերաբերյալ
  • Զբաղվել վաճառքի ընդլայնմամբ
  • Կապ պահպանել հաճախորդների/գնորդների հետ՝ հետագա հարցերի դեպքում հետևել պատվերներին
  • Կատարել անմիջական ղեկավարի առաջադրանքները։

Պահանջներ

  • կրթություն - Բարձրագույն կրթություն
  • աշխատանքային փորձ 1-3 տարի
  • Արդյունավետ հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ
  • Կիրթ խոսք
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • MS Office (Word, Excel) իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկ. - Շաբաթ 09:00 - 18:00

Ընկերության մասին
address
Հասցե
Խաղաղ Դոնի փողոց 1/7
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37491407104

«Գեպո Տանիք» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը հիմնադրվել է 2005 թ-ին։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է տանիքի ծածկերի և գիպսակարտոնե պրոֆիլների արտադրությունից, իսկ այժմ ընկերությունը ընդլայնել է իր արտադրատեսականին և հայ սպառողին է առաջարկում բարձրակարգ սենդվիչ և սիպ պանելներ, եռակցված և ցանկապատի ցանցեր, մետաղապլաստե և ալյումինե պատուհաններ / դռներ։

Արտադրանքի բարձր որակի ապահովումը ընկերության կարևորագույն նպատակն է, ինչը հնարավոր է դառնում արտադրության բոլոր փուլերում խիստ հսկողության և հումքի հուսալի մատակարարների ընտրության շնորհիվ։

Արտադրության համար օգտագործվում է միայն եվրոպական ժամանակակից սարքավորումներ՝ բարձր ճշգրտության արտադրական գծեր, որոնք թույլ են տալիս ստեղծել նորարարական որակյալ արտադրանք:

Լինել «Գեպո Տանիք»-ի հաճախորդ՝ նշանակում է լինել առաջատար ընկերության մաս, որն ունի ավելի քան 18 տարվա փորձ իր ոլորտում:

Եղի՛ր մեզ հետ։ Եղի՛ր մեկ քայլ առաջ!

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում