Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Յունիմայն ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 28.05.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին

Նկարագրություն

«Յունիմայն» ընկերությունը փնտրում է բարձր մոտիվացված և փորձառու վաճառքի մենեջերի՝ մեր դինամիկ թիմին միանալու համար: Վաճառքի մենեջերը պատասխանատու կլինի նոր հնարավորությունների բացահայտման, վաճառքի ռազմավարությունների մշակման և իրականացման համար: Եթե դուք ունեք հմտություններ վաճառքի ոլորտում, առաջնորդելու փորձ և պատրաստ եք ընդունելու նոր մարտահրավերներ, ապա մենք ցանկանում ենք ձեզ տեսնել մեր թիմում:

Պարտականություններ

  • Բացահայտել պոտենցիալ գնորդներին և մշակել ռազմավարական մոտեցում՝ նրանց արդյունավետ ներգրավելու համար,
  • Ստեղծել և պահպանել ամուր հարաբերություններ գործընկեր կազմակերպությունների հիմնական շահագրգիռ կողմերի հետ,
  • Գործընկերության համաձայնագրերի և պայմանագրերի շուրջ բանակցություններ վարել՝ ապահովելով, որ պայմանները համապատասխանում են կազմակերպության նպատակներին և իրավական պահանջներին,
  • Համագործակցել բազմաֆունկցիոնալ թիմերի հետ (օրինակ՝ մարքեթինգը, վաճառքը և արտադրանքի զարգացումը)՝ գործընկերային նախաձեռնություններ իրականացնելու համար,
  • Վերահսկել և գնահատել գործընկերության կատարողականը և կանոնավոր հաշվետվություններ տրամադրել ղեկավարությանը,
  • Տեղեկացված մնալ ոլորտի միտումների, շուկայական գործունեության և մրցակիցների մասին՝ բացահայտելու նոր գործընկերությունների հնարավորությունները,
  • Ներկայացրենել կազմակերպությունը միջազգային կոնֆերանսների, միջոցառումների և հանդիպումների ժամանակ՝ մեր ապրանքանիշը խթանելու և հարաբերություններ հաստատելու համար:

Պահանջներ

  • Բիզնեսի կառավարման, լեզվագիտության, միջազգային հարաբերությունների կամ հարակից բնագավառներում բակալավրի կրթությունը ցանկալի է,
  • Ուժեղ բանակցային և հաղորդակցման հմտություններ՝ բոլոր մակարդակներում ազդելու և հարաբերություններ կառուցելու ունակությամբ,
  • Միջազգային շուկաներին համապատասխան լեզուների իմացությունը առավելություն է,
  • Ռազմավարական մտածողություն՝ արդյունքների վրա հիմնված մտածելակերպով,
  • Գերազանց կազմակերպչական հմտություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Աշխատանքային փորձը նշված ոլորտում և անգլերենի իմացությունը պարտադիր է։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10:00-19:00:

Բարձր աշխատավարձը ապահովված է։

Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ռեզյումեն և ուղեկցող նամակը` մանրամասնելով իրենց համապատասխան փորձը և որակավորումները։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Սասունցի Դավիթ 70/8
address
Աշխատակիցների քանակ
1-15

Յունիմայն» ընկերությունը հանդիսանում է շինարարական տեխնիկայի , գյուղտեխնիկայի, հոսանքի գեներատորների,ավտոմատիկայի, պնևմատիկայի առաջատար ներկրողներից մեկը Հայաստանում: Մենք հանդիսանում ենք աշխարհահռչակ մի շարք բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀԱյաստանում, ինչպիսիք են ՝LiuGong,Tavol,Gpower,Daewoo, Kripal, Air Top և այլն:

Արդեն այսօր «Յունիմայն»-ն համագործակցում է հայաստանյան ավելի քան 1000 խոշոր և միջին կազմակերպությունների հետ։

«Յունիմայն» ՍՊԸ-ի աշխատանքային սկզբունքն է՝ յուրաքանչյուր հաճախորդի ապահովել որակյալ ապրանք և բարձրակարգ սպասարկում:

Մեր նպատակն է լինել առաջատարը վաճառքի և սպասարկման ոլորտում:

Կարևորելով առողջ և թափանցիկ տնտեսություն կառուցելու նշանակությունը՝ «Յունիմայն» ընկերությունը գործում է տնտեսական զարգացումների արդիական պահանջներին համապատասխան։
Հեռ՝. 011 20 25 08 Էլ.հասցե՝. info@unimine.am

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում