Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

ԱՐՏԿՈՆ ՌԵԳԻՈՆ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Անշարժ Գույք
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ARTCON REGION հաստատությունը արտադրում է ոչ ժամանակավոր մոդուլար տներ, որոնք համապատասխանում են Հայաստանի 81 գյուղերում ՀՀ կառավվարության կողմից հատկացվող տների համար անհրաժեշտ պահանջներին։ Բացի այդ արտադրական ու կառուցման գործունեություններից, ARTCON REGION-ն իր վրա է վերցնում գյուղական համայնքի բնակչի կատարելիք բոլոր թղթավարական գործողությունները։

Վաճառքի մենեջերի դերն է համակարգել հաճախորդների հետ հաստատության հարաբերությունները, սկսած այն պահից երբ նա հանդիսանում է պոտենցիալ հաճախորդ, մինչև այն պահը երբ սպառվում է պայմանագիրը։

Պարտականություններ

  • Lead management համակարգչային հարթակի միջոցով
  • Lead management կայքի և սոցիալական ցանցերի միջոցով
  • Հաղորդակցման բիզնեսային WhatsApp-ի գործարկում
  • Պոտենցիալ հաճախորդների ներգրավում
  • Վաճառքի նպատակով համոզելու գործողություններ
  • Մասնակցություն տան դիզայնի վերջնականացման աշխատանքներին
  • Նախագծի հաստատման շրջանակներում համայնքապետարանների հետ կոորտիացիայի աշխատանք
  • Պայմանագրի կետերի հստակեցում
  • Բանկի հետ վարկավորման խորհրդատվություն
  • Փաստաթղթերի կազմակերպում և դասավորում
  • Տեղում վաճառքով զբաղվողների ու հաճախորդների հետ հանդիպման նպատակով այց շրջաններ (անհրաժեշտության դեպքում)

Պարտադիր Պահանջներ

  • Աշխատանքային փորձ կայուն գույքի շուկայում
  • Համակարգչով աշխատելու հմտություններ
  • Բազմաուղղությամբ գործելու ունակություն

Ցանկալի Պահանջներ

  • Լիդերության կարողություններ
  • CRM-ի իմացություն
  • Անգլերեն լեզվի առնվազն միջին իմացություն
  • Ավտոմեքենա վարելու ունակությունը

Հավելյալ նշումներ

  • Աշխատավարձից բացի վաճառքի մենեջերը ԿՍՏԱՆԱ ԲՈՆՈՒՍ ԱՄԵՆ ՄԻ ՏԱՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ
  • Աշխատանքային օրերն են երկուշաբթիից՝ շաբաթ, շաբաթական 6 օր։
  • Օրական 8 ժամ, ժամը 8։30-17։30 (ընդմիջում 13։00-14։00)
Ընկերության մասին
address
Հասցե
55 Արցախի պողոտա
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
37494949040

ARTCON REGION հաստատությունը մասնագիտացած է մոդուլար տների ու այլ շինությունների կառուցումով։ Շատ սեղմ ժամկետներում պատվիրատուն կստանա իր տունը՝ բնակության պատրաստ։

ARTCON Region-ի առանձնատները ժամանակակից շինություններ են, որոնք կբավարարեն նույնիսկ Երևանի ու շրջակայքի ամենաբծախնդիր պատվիրատուներին։

ARTCON Region-ի կառուցած տները հարմար են նաև պետական տարբեր ծրագրերի շրջանակներում, ինչպես Հայաստանի Հանրապետության 81 գյուղական համայնքների բնակիչների, այնպես էլ Արցախից բռնագաղթածների համար։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում