Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի Մենեջեր

ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
15.02.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում անշարժ գույքի, բնակարանային, առևտրային, գրասենյակային և այլ տարածքների վաճառքի և վարձակալության Մենեջերի։

Պարտականություններ

  • Շուկայի ուսումնասիրություն, վերլուծություն․
  • Մրցակիցների բացահայտում, նրանց քաղաքականության ուսումնասիրություն և վերահսկում․
  • Կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարության մշակում և ներդրում․
  • Առկա և պոտենցիալ սպառողների պահանջարկի ուսումնասիրություն և վերլուծություն․
  • Մասնակցություն մարքետինգային քաղաքականության մշակման գործընթացում․
  • Վարճառքների և վարձակալության վիճակագրական վերլուծությունների իրականացում․
  • Բանակցությունների վարում գնորդների և վարձակալների հետ․
  • Վաճառքի և վարձակալության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում․
  • Սոցիալական ցանցերում Ընկերության բիզնես էջերի վարում․
  • Թվային մարկետինգի / SMM/–ի կիրառում, վերլուծություն, համապատասխան թիրախի բացահայտում․
  • Գովազդի պլանավորված իրականացում, վիճակագրություն․

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն․
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ՝ նշված ոլորտում․
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն․
  • Վերլուծական միտք․
  • Բանակցային հմտություններ․
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ռեժիմ՝ վեցօրյա աշխատանքային ժամեր, 09։00–ից 18։00, շաբաթ՝ 09։00–ից 15։00։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Հրաչյա Քոչարի փողոց, 4
address
Աշխատակիցների քանակ
16-50

Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում