
Վաճառքի մենեջեր
ՍԱՆ ՀՈԼԴԻՆԳ ՍՊԸ
Նկարագրություն
Սան Հոլդինգ միջազգային բեռնափոխադրող ընկերությանը անհրաժեշտ է վաճառքի մենեջեր , ով ընկերության կողմից տրամադրված մեքենայով տարածաշրջաններում կիրականացնի գազի վաճառք։
Պարտականություններ
- Շուկայի զարգացման պարտականությունների ստանձնում
- Շուկայի և մրցակցային միջավայրի ուսումնասիրություն՝ գազալցակայանների կետերի ճիշտ գնահատում
- Գազալցակայանների հետ բանակցությունների վարում
- Վաճառքի ծավալների ավելացում
- Գործընկերների հետ բազայի վարում և թարմեցում, պայմանագրերի կնքում
- Սոցիալական ցանցերում վաճառքի հետ կապված հայտարարությունների տեղադրում և սոցիալական էջերի զարգացում։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Համակարգչի իմացություն Microsoft Office Word / Excel
- Վաճառքի ոլորտում առնվազն 2 տարվա փորձ
- Վարորդական իրավունքի առկայություն
- Շփվող, պարտաճանաչ, աշխատասեր
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր․ Երկուշաբթի - շաբաթ 09։00 - 20։00։
Երկար տարիներ լինելով միջազգային բեռնափոխադրումների ոլորտում՝ «ՍԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է որակյալ և մատչելի ծառայություններ՝ կապված փոքր, հավաքական, ամբողջական, վտանգավոր և ոչ ստանդարտ չափերի բեռների տեղափոխման հետ: