Վաճառքի մասնագետ խանութ-սրահում
Demokrat
Նկարագրություն
Մեր թիմին միանալու ենք հրավիրում վաճառքի մասնագետների՝ խանութ սրահում աշխատելու համար:
Հասցե՝ Իսակով 16/4։
Պարտականություններ
- Հաճախորդին տրամադրել լիարժեք տեղեկատվություն վաճառվող տեսականու և ընկերության գործունեության վերաբերյալ,
- Գրագետ և ճիշտ խորհրդատվություն տալ պատվերների ժամանակ,
- Վաճառքները և պատվերները գրանցել համապատասխան ծրագրում, (կսովորեցնենք),
- Սովորել, վարժ տիրապետել ծրագրին՝ տարբեր գործառույթների հետ կապված (կսովորեցնենք)
- Մասնակցել մարքեթինգի և վաճառքի խթանմանը ուղղված գործընթացներին:
Պահանջներ
- Կրթվածությունն ու գրագիտությունը՝ պարտադիր,
- Աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում՝ պարտադիր,
- Պատասխանատվության զգացում,
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
- SMM-ի վերաբերյալ գիտելիքները , մարքեթինգին կամ դիզայնին հարող կրթությունը կհամարվեն առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 11:00 -19:00, ուրբաթ-շաբաթ՝ 11:00 - 20:00, շաբաթը 1 օր հանգիստ (լողացող գրաֆիկով)
Democrat-ը հայկական լյուքս դասի կահույքի ընկերություն է, որն իր պատմությունը սկսել է 2010 թվականին:
Հիմնադիրներ Հենրիկ Գևորգյանն ու որդիները փոքր ընտանեկան բիզնես հիմնեցին և իրենց արտադրությունը սկսեցին ընդամենը 55 մետր տարածքում:
Ո՞վ ենք մենք
"Demokrat" - ը ձեր հուսալի գործընկերն է Երևանի կահույքի աշխարհում: Մենք մասնագիտացած ենք բարձրորակ կահույքի պատրաստման և վաճառքի մեջ ' էլեգանտ դիզայնով և ամրությամբ:
Մեր փորձառու արհեստավորների թիմը երաշխավորում է յուրաքանչյուր մանրուքի որակը ՝ օգտագործելով ժամանակակից և հուսալի նյութեր:
Առաջարկում ենք լայն տեսականի բոլոր ոճերի և ինտերիերի համար: Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցումը մեր առաջնահերթությունն է: Մենք օգնում ենք Ձեզ հեշտությամբ ընտրել կատարյալ կահույք ձեր տան համար: