Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ / Վաճառող-խորհրդատու (սանտեխնիկա)

tab.am

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000-500,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
30.11.2026

Նկարագրություն

TAB.AM սանտեխնիկայի մասնագիտացված խանութ-սրահը հրավիրում է աշխատանքի փորձառու վաճառքի մասնագետների։

Փնտրում ենք վաճառքի ոլորտում փորձ ունեցող, պատասխանատու և արդյունքի վրա կենտրոնացած մասնագետների, ովքեր կարողանում են բացահայտել հաճախորդի կարիքները, տրամադրել գրագետ խորհրդատվություն և հաջողությամբ իրականացնել վաճառքը։

Մեր խանութ-սրահում ներկայացված է սանտեխնիկայի լայն տեսականի՝ ցնցուղային համակարգեր, ծորակներ, լվացարաններ, զուգարանակոնքեր, լոգասենյակի կահույք և այլ պարագաներ։

Մենք առաջարկում ենք՝

  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում
  • Բարեհամբույր թիմ
  • Բարձր եկամուտ վաստակելու իրական հնարավորություն
  • Մասնագիտական աճ և առաջխաղացում
  • Լավ վաճառողները մեր մոտ արագ աճում են և առաջ են շարժվում թիմում

Խնդրում ենք դիմեն միայն ակտիվ և աշխատելու ցանկություն ունեցող թեկնածուները:
Երկարաժամկետ աշխատելու պատրաստակամությունը պարտադիր է:

Պարտականություններ

  • Հաճախորդների ընդունում և խորհրդատվություն
  • Ապրանքների ներկայացում և վաճառք
  • Պատվերների ձևակերպում
  • Խանութի կարգուկանոնի պահպանում
  • Հաճախորդների հետ ճիշտ և քաղաքավարի հաղորդակցություն
  • Պարտադիր փորձ վաճառքի ոլորտում,
  • Ամբիցիաներ և պատասխանատվության զգացում,
  • Հաճախորդի հետ վստահ ու գրագետ շփվելու կարողություն,
  • Արդյունքի վրա աշխատելու մտածելակերպ,
  • Արագ կողմնորոշվելու և սովորելու ունակություն։

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում առնվազն 1 տարվա հաջողված աշխատանքային փորձ։
  • Հաճախորդների հետ աշխատելու և վաճառքն ավարտին հասցնելու հմտություններ։
  • Վաճառքի տեխնիկաների և սպասարկման սկզբունքների իմացություն։
  • Գրագետ խոսք, հաղորդակցման և համոզելու կարողություն։
  • Պատասխանատվություն, կարգապահություն և թիմում աշխատելու ունակություն։
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը՝ առավելություն։
  • Սանտեխնիկայի, շինանյութի, կահույքի կամ հարակից ոլորտներում վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն։

Աշխատավարձ և պայմաններ

  • Ամսական եկամուտ՝ 250,000–500,000 ՀՀ դրամ (մաքուր)
  • Առաջին ամիս՝ 250,000 դրամ երաշխավորված աշխատավարձ։
  • Հետագայում՝ 250,000 դրամ ֆիքսված աշխատավարձ + վաճառքի արդյունքներից կախված բոնուսներ։
  • Արդյունավետ վաճառքի դեպքում՝ 300,000–400,000 դրամ և ավելի ամսական եկամտի հնարավորություն։
  • Բարձր արդյունքներ ապահովող մասնագետների համար՝ մինչև 500,000 դրամ ընդհանուր եկամտի հնարավորություն։

Աշխատանքային օրեր և ժամեր՝

  • Խանութ-սրահի աշխատանքային ժամերը՝ 10:00–20:00։

Մենք առաջարկում ենք՝

  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
  • Վաճառքի արդյունքներով եկամուտն ավելացնելու հնարավորություն։
  • Մասնագիտական զարգացման և առաջխաղացման հնարավորություն։

Աշխատանքի վայր

  • 16 թաղ. Մելքումով 40/1։

Դիմելու կարգ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական (CV)՝ նշելով վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը։

Ընկերության մասին
address
Հասցե
Մելքումով 40/1
address
Աշխատակիցների քանակ
1-15
website
Կայք
Phone
Հեռ.
+374 44 530435

Բարի գալուստ TAB.AM։

Մենք հավատում ենք, որ սանտեխնիկան պարզապես անհրաժեշտություն չէ․ այն ձեր տան հարմարավետության, գեղեցկության և երկարատև որակի կարևոր մասն է։

Հենց այդ գաղափարով էլ ստեղծվել է TAB.AM-ը՝ առաջարկելու եվրոպական բարձրորակ սանտեխնիկա, ժամանակակից դիզայն և մատչելի գներ՝ առանց որակի փոխզիջման։

Մեր տեսականու յուրաքանչյուր ապրանք ընտրվում է խիստ չափանիշներով՝ ուշադրություն դարձնելով նյութի որակին, հուսալիությանը, ֆունկցիոնալությանը և դիզայնին։ Մենք համագործակցում ենք վստահելի եվրոպական բրենդների հետ, որպեսզի մեր հաճախորդները տարիներ շարունակ օգտվեն իրենց ընտրությունից։

Մենք կարևորում ենք ոչ միայն վաճառքը, այլև երկարաժամկետ վստահությունը։ Այդ պատճառով առաջարկում ենք մասնագիտական խորհրդատվություն, մինչև 5 տարվա երաշխիք ընտրված ապրանքների համար և հետվաճառքային աջակցություն։

Ինչու ընտրել TAB.AM-ը

✔ Եվրոպական բարձրակարգ բրենդներ

✔ Մեծածախ գներ

✔ Լայն տեսականի՝ մեկ վայրում

✔ Ժամանակակից և նորաձև լուծումներ

✔ Արագ առաքում և հարմար սպասարկում

✔ Երաշխիք և պատասխանատու սպասարկում

Ամեն օր հարյուրավոր մարդիկ ընտրում են TAB.AM-ը, քանի որ գիտեն՝ այստեղ ստանում են ոչ միայն որակյալ ապրանք, այլև ազնիվ վերաբերմունք, ճիշտ խորհրդատվություն և լավագույն արժեքը իրենց վճարած գումարի դիմաց։

TAB.AM — եվրոպական որակ, ժամանակակից դիզայն և վստահություն, որը մնում է տարիներով։

Խանութ-սրահ

Մելքումովի 40/1

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում