Վաճառքի մասնագետ (ֆիթնես)
Քլաուդ7
Աշխատավայր`
Կենտրոն, Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Սպորտ, Ֆիթնես
Նկարագրություն
Claud7 բարձրակարգ մարզասրահում փնտրում ենք ֆիթնեսի վաճառքի մասնագետի։
Պարտականություններ
- Գտնել մարզասրահի պոտենցյալ հաճախորդներ,
- Իրականացնել փաթեթների վաճառք,
- Կատարել վաճառքի թարգեթը,
- Սպասարկել գործող հաճախորդներին փաթեթների մասով և կազմակերպել վերակնքումներ,
- Մշակել կորպորատիվ փաթեթներ և ստեղծել համագործակցություն կորպորատիվ հաճախորդների հետ:
Պահանջներ
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ՝ ֆիթնեսի վաճառքների ոլորտում,
- Անգլերենի և ռուսերենի բանավոր հաղորդակցման հմտություններ,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Սթրեսադիմացկունություն, պատասխանատվություն և բարեխղճություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օր։
Աշխատավարձ՝ մրցակցային։