Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ (B2C և B2B)

Գոֆիթ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Ցերեկային հերթափոխ
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Սպորտ, Ֆիթնես
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
26.11.2026

Նկարագրություն

Ֆիթնես ակումբը փնտրում է փորձառու և նպատակասլաց վաճառքի մասնագետի, ով պատասխանատու կլինի նոր հաճախորդների ներգրավման, ծառայությունների վաճառքի և գործարար գործընկերների հետ համագործակցության զարգացման համար։

Պարտականություններ

  • Այցելուների դիմավորում և գրանցում
  • Նոր հաճախորդների ներգրավում և պոտենցիալ հաճախորդների հետ կապի հաստատում։

  • B2C վաճառքների իրականացում՝ անհատ հաճախորդների հետ աշխատելով։

    B2B վաճառքների իրականացում՝ ընկերությունների, կազմակերպությունների և գործարար գործընկերների հետ համագործակցության հաստատման ոպ զարգացման միջոցով։

  • Կորպորատիվ հաճախորդների ներգրավում և նրանց համար անհատական առաջարկների մշակում։

  • Հաճախորդների կարիքների բացահայտում, բանակցությունների վարում և գործարքների կնքում։

  • Հաճախորդների հետ երկարաժամկետ գործարար հարաբերությունների ձևավորում և պահպանում։

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է։

  • B2B և B2C վաճառքների իրականացման փորձը կդիտվի որպես առավելություն։

  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

  • Բանակցությունների վարման և գործարար հաղորդակցության զարգացած հմտություններ։

  • Հաճախորդների ներգրավման, համոզման և գործարքների հաջող ավարտին հասցնելու կարողություն։

  • Ինքնուրույն և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք

Մրցունակ վարձատրություն՝ ֆիքսված աշխատավարձ և վաճառքի արդյունքներից կախված բոնուսներ։

Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն։

Աշխատանք ժամանակակից և զարգացող ֆիթնես ոլորտում։

Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր։

Մասնագիտական նախաձեռնություններ իրականացնելու և վաճառքի ուղղությունը զարգացնելու հնարավորություն։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ դիտարկման համար։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում