Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ (B2C)

Լանդշաֆտ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 200,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
04.10.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակիցներին, ովքեր կհամալրեն Չարենցի 9 հասցեում գտնվող մեր վաճառասրահի թիմը՝ ստանձնելով B2C վաճառքի՝ հաճախորդների սպասարկման աշխատատեղերը։

Պարտականություններ

  • Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,
  • Իրականացնել վաճառք՝ խորհրդատվությունից մինչև ձևակերպում,
  • Իրականացնել գանձապահական աշխատանքների վարումը,
  • Ապահովել ապրանքատեսականու ճիշտ դասավորությունը,
  • Վարել հաճախորդների տվյալների բազան, ներկայացնել ներքին հաշվետվություններ,

Պահանջներ

  • Համակարգչային ծրագրերի իմացություն` Ms Office,
  • Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն (խոսակցական միջին մակարդակի), անգլերեն (խոսակցական միջին մակարդակի),
  • Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
  • ՀԾ ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկը՝ 10:00-19:00,
  • Աշխատանքային օրերը՝ 6 օր,
  • Աշխատավարձը 200,000 ՀՀ դրամ +վաճառքից բոնուսներ
Ընկերության մասին
address
Հասցե
Եղիշե Չարենցի փողոց 9
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
010555048

Լանդշաֆտ ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին որպես առաջին այգեշինական կազմակերպությունը Հայաստանում: Ընկերությունը 20 տարի շարունակ մատուցում է այգեշինական համալիր ծառայություններ՝ կանաչապատում, ոռոգում, լանդշաֆտային դիզայն և հովացման համակարգերի տեղադրում:

Չարենցի 9 հասցեում գտնվող վաճառասրահում ներկայացված է այգեգործական գործիքների մեծ տեսականի համաշխարհային ապրանքանիշերից՝ գերմանական Gardena և Wolf Garten, ֆիննական Fiskars, լեհական Bradas և բրիտանական Hozelock: Ոռոգման համար անհրաժեշտ դետալներ ամերիկյան առաջատար Rain Bird և հունական Palaplast ապրանքանիշերից: Բարձր ճնշմամբ լվացող սարքեր ամերիկյան Black and Decker-ից, գազով և ածուխով BBQ-ներ ամերիկյան Char Broil-ից, ծաղկամաններ Prosperplast-ից, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ, այգու ճոճեր, սերմեր։

Լանդշաֆտը այգեգործների սիրելի հանգրվանն է տարվա բոլոր եղանակներին, և կախարդական հեքիաթը տոնական օրերին։ Ամանորին սրահը ձևափոխվում է Christmas Shop-ի և ներկայացվում են լեհական Clarex, բելգիական Van Der Gucht և հոլանդական Royal Christmas ապրանքանիշերի տոնածառերի, հոլանդական Kaemingk և նիդեռլանդական Vetur ապրանքանիշերի խաղալիքների, ամանորյա զարդարաքների չկրկնվող և հեքիաթային տեսականի։

Լանդշաֆտ՝ այգեշինության առաջատարը։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում