Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ (B2B և B2C)

Սոլարա ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
03.09.2026

Նկարագրություն

<<Solara>> ընկերությունը ընդլայնում է թիմը և աշխատանքի է հրավիրում B2B և B2C վաճառքի մասնագետների նոր գործընկերների ներգրավման, առկա հաճախորդների պահպանման և վաճառքի աճի ապահովման նպատակով

Պարտականություններ

  • Իրականացնել ընկերություն մուտք գործող դիմումների (լիդերի) մշակում և կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ։

  • Որոնել և ներգրավել նոր հաճախորդներ (կորպորատիվ և ֆիզիկակական անձ)։

  • Բացահայտել հաճախորդի կարիքները և ներկայացնել համապատասխան ապրանքներն ու ծառայությունները։

  • Պատրաստել և ներկայացնել առևտրային առաջարկներ, հաշվարկներ և գնային առաջարկներ։

  • Վարել բանակցություններ, կազմակերպել հանդիպումներ՝ ապահովելով վաճառքի գործարքների հաջող ավարտը։

  • Համակարգել վաճառքի գործընթացի հաջորդականությունը նախագծման, տեխնիկական, ֆինանսական և այլ ստորաբաժանումների հետ։

  • Տեղեկացնել հաճախորդներին ֆինանսավորման, վարկավորման կամ ապառիկի հնարավորությունների մասին և աջակցել համապատասխան գործընթացներում։

  • Ապահովել վաճառքից հետո հաճախորդի հետ շարունակական հաղորդակցություն և բարձր սպասարկման մակարդակ։

  • Վարել CRM համակարգը՝ ապահովելով հաճախորդների վերաբերյալ տվյալների ճշգրիտ և ամբողջական գրանցում։

  • Կատարել պարբերական հետևողական կապեր (followup)՝ գործարքների ավարտն արագացնելու նպատակով։

  • Իրականացնել շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն։

  • Ապահովել վաճառքի պլանի և սահմանված KPI-ների կատարում։

  • Կազմել և ներկայացնել վաճառքների վերաբերյալ հաշվետվություններ։

  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ, որոնք բխում են պաշտոնի նպատակներից։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է բիզնեսի, տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում)։
  • Արևային էներգետիկայի շուկայի և վերականգնվող էներգիայի, ինժեներական կամ տեխնիկական լուծումների վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ առնվազն 2 տարի։
  • B2C վաճառքի մեթոդաբանությունների և բանակցությունների տեխնիկաների իմացություն։
  • CRM համակարգերի հետ աշխատանքային փորձ։
  • MS Office ծրագրերի լավ իմացություն։
  • Առևտրային առաջարկների և պայմանագրերի հետ աշխատելու փորձ։

Հավելյալ նշումներ

5օրյա աշխատանքային գրաֆիկ է սահմանված, ժամը՝ 09։00-18։00

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Ն.Բունիաթյան փող., 14 շենք
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
055334430

ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևային էներգիայի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում