Վաճառքի մասնագետ
Լոկատոր ՓԲԸ
Նկարագրություն
«Լոկատոր» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված, մանրուքների նկատմամբ ուշադիր և արդյունքներին միտված վաճառքի մասնագետի, ով պատասխանատու կլինի նոր հաճախորդների ներգրավման, ինչպես նաև գործող հաճախորդների հետ համագործակցության զարգացման և ամրապնդման համար։
Պարտականություններ
- Նոր և գործող հաճախորդների հետ կապի հաստատում, խորհրդատվության տրամադրում։
- Նոր հաճախորդների և գործընկերների ներգրավում։
- Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան ապրանքների ու ծառայությունների առաջարկում։
- Հաճախորդների հետ հանդիպումների կազմակերպում և անցկացում։
- Բանակցությունների վարում և ընկերության ապրանքների ու ծառայությունների ներկայացում։
- Առևտրային առաջարկների պատրաստում և ներկայացում։
- Ապրանքների և ծառայությունների վաճառքի գործընթացի կազմակերպում։
- Պատվերների ընդունում, գրանցում և դրանց ընթացքի վերահսկում։
- Գործընկերների հետ երկարաժամկետ և արդյունավետ գործարար հարաբերությունների զարգացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Վաճառքի/սպասարկման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
- Բանակցությունների վարման և վաճառքի զարգացած հմտություններ։
- Վերլուծական մտածողություն և արդյունքներին միտվածություն։
- Համակարգչային գրագիտություն (1C, CRM համակարգեր, MS Office, Excel, Google Sheets)։
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
- Անգլերենի լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Վարորդական իրավունքի և սեփական ավտոմեքենայի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Կազմակերպվածություն, պատասխանատվության բարձր զգացում և ինքնուրույն աշխատելու ունակություն։
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00
- Աշխատավայրի հասցե՝ Ադոնց 4/3։
"Լոկատոր" ընկերությունը զբաղվում է կենտրոնացված վերահսկման և կառավարման համակարգերի զարգացմամբ, արտադրությամբ և ներդրմամբ ՏՏ ճարտարագիտության ոլորտում։ Այսօր "Լոկատոր" ՓԲԸ–ն այն ընկերությունն է , որի շնորհիվ դուք կարող եք իրականություն դարձնել ձեր բիզնեսին և անհատական հետաքրքրություններին առնչվող նպատակները։ Հիմնադրման օրվանից ՝ 2007 թվականից մինչ օրս, "Լոկատոր" ընկերությունը շարունակում է ընդլայնվել ՝ շնորհիվ իր բացառիկ մասնագիտական կազմի։ Վստահեցնում ենք ՝ մեր ընկերության հիմնարար գործոնն է հանդիսանում արհեստավարժ մասնագետների մեծ թիմը, ովքեր ջանք չեն խնայում իրենց փորձն ու հմտությունները ներդնել ընկերության զարգացման մեջ։ "Լոկատոր" ընկերության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության և իր սահմաններից դուրս մասնավոր և պետական կառույցների գործունեության տարբեր ոլորտներում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանն ու արդիականացմանը։