Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ

Rubinar LLC

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Ինժեներական
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
18.12.2026

Նկարագրություն

«Ռուբինար» ընկերությունը, որն ունի ավելի քան 13 տարվա փորձ արևային էներգետիկայի ոլորտում և մասնագիտացած է արևային էլեկտրակայանների նախագծման ու տեղադրման մեջ, փնտրում է վաճառքի մասնագետի, ով պատասխանատու կլինի նոր հաճախորդների ներգրավման, առկա վաճառքի հնարավորությունների զարգացման և վաճառքի նպատակների իրականացման համար։

Մենք փնտրում ենք նախաձեռնող և արդյունքներին միտված մասնագետի, ով կկարողանա բացահայտել հաճախորդների կարիքները, ներկայացնել համապատասխան լուծումներ և կառուցել երկարաժամկետ գործարար հարաբերություններ։

Պարտականություններ

  • Ներգրավել նոր հաճախորդներ և ընդլայնել ընկերության հաճախորդների բազան։
  • Աշխատել անհատ և կորպորատիվ հաճախորդների հետ՝ բացահայտելով նրանց կարիքներն ու առաջարկելով համապատասխան լուծումներ։
  • Կառավարել վաճառքի ամբողջ գործընթացը՝ առաջին կապից մինչև գործարքի կնքումը։
  • Պատրաստել և ներկայացնել առևտրային առաջարկներ, վարել բանակցություններ և հետևել դրանց ընթացքին։
  • Զարգացնել առկա պոտենցիալ հաճախորդների հետ հարաբերությունները և բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ։
  • Ուսումնասիրել շուկան, բացահայտել թիրախային հաճախորդներին և վերլուծել մրցակցային միջավայրը։
  • Ապահովել վաճառքի սահմանված նպատակների իրականացումը։
  • Պատրաստել վաճառքի արդյունքների և հաճախորդների հետ աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ։

Պահանջներ

  • Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
  • Հաղորդակցման, բանակցությունների և գործարար հարաբերությունների կառուցման զարգացած հմտություններ։
  • Հաճախորդների կարիքները բացահայտելու և համապատասխան լուծումներ առաջարկելու կարողություն։
  • Արդյունքներին միտված մտածելակերպ և վաճառքի նպատակներին հասնելու մոտիվացիա։
  • Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և կազմակերպվածություն։
  • Ինքնուրույն աշխատելու, խնդիրներ լուծելու և արագ կողմնորոշվելու կարողություն։
  • Նոր գիտելիքներ արագ յուրացնելու և տեխնիկական տեղեկատվության հետ աշխատելու պատրաստակամություն։
  • Անձնական ավտոմեքենայի առկայություն՝ հաճախորդների հետ հանդիպումների և աշխատանքային այցերի համար։

Հավելյալ նշումներ

  • Տեխնիկական գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:
  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10։00–19։00։
  • Վարձատրություն՝ ֆիքսված աշխատավարձ և վաճառքի արդյունքներից կախված տոկոսային բոնուս։
Ընկերության մասին
address
Հասցե
Սունդուկյան 19/4
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
099276000

RUBINAR-ը հիմնադրվել է 2013 թվականին։ Ընկերությունն ունի շուրջ 12 տարվա փորձառություն։

Մեր ավելի քան 12 տարվա փորձառությունը թույլ է տալիս նշել, որ որպես արևային էներգիայի ընկերություն Երևանում և ամբողջ Հայաստանի տարածքում՝ ոլորտի առաջատարներից մեկն ենք։

Մեր ընկերությունն առաջարկում է արևային կայանների նախագծման, տեղադրման և սպասարկման ծառայությունների ամբողջական փաթեթ։ Մեզ մոտ արևային վահանակները ընտրվում և ներմուծվում են ոլորտի առաջատար ընկերություններից։

RUBINAR-ը Fox ESS, Fronius, Goodwe, Solax, KBE Solar, Longi Solar և համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք այլ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

RUBINAR-ում մասնագիտական աճ գրանցելու համար չի խնայվում ոչինչ․ մեր մասնագետները հաճախ անցնում են նոր դասընթացներ, հատուկ սեմինարներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Սա խոսում է մեր ընկերության պրոֆեսիոնալ աշխատանքի և լուրջ մոտեցման մասին։

Ինժեներական ճիշտ լուծուների, որակյալ արևային վահանակների, մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետների և ոլորտում 12 և ավելի տարիների փորձ ունեցող ընկերության շնորհիվ դուք կունենաք բարձր էֆեկտիվություն ունեցող արևային կայան, որը կծառայի երկար տարիներ։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում