Վաճառքի մասնագետ
Քասլ Կոնստրակտ Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
Castle Construct Group շինարարական ընկերությունը փնտրում է ակտիվ, պատասխանատու և նախաձեռնող վաճառքի ներկայացուցչի՝ առանձնատների վաճառքի նախագծի համար։
Փնտրում ենք աշխատակցի, ով ծանոթ է շինարարության ոլորտին, հասկանում է շինարարական գործընթացները և կարողանում է հաճախորդների պահանջները ճիշտ գնահատել ու կազմակերպել հետագա հաղորդակցությունը համապատասխան մասնագետների հետ։
Պարտականություններ
-
Պատասխանել պոտենցիալ հաճախորդների զանգերին, հաղորդագրություններին և հարցումներին։
-
Ներկայացնել առանձնատների նախագիծը, շինարարության ընթացքը, օգտագործվող նյութերը և հիմնական տեխնիկական առանձնահատկությունները։
-
Հասկանալ հաճախորդների պահանջները, նախասիրությունները և հետաքրքրող տեխնիկական հարցերը։
-
Անհրաժեշտության դեպքում հաճախորդին ուղղորդել համապատասխան մասնագետի՝ ճարտարապետի, ինժեների, շինարարության պատասխանատուի կամ մենեջմենթի ներկայացուցչի մոտ։
-
Կազմակերպել հաճախորդների այցելություններ շինհրապարակ և ներկայացնել նախագիծը։
-
Շարունակական կապ պահպանել հետաքրքրված հաճախորդների հետ։
-
Տեղադրել և թարմացնել հայտարարություններ List.am-ում, սոցիալական ցանցերում և համապատասխան խմբերում։
-
Համագործակցել անշարժ գույքի գործակալների և գործակալությունների հետ։
-
Համակարգել SMM-ի հետ գովազդային նյութերի, լուսանկարների և տեսանյութերի պատրաստումը։
-
Պատրաստել կարճ շաբաթական հաշվետվություններ կատարված աշխատանքի և վաճառքի արդյունքների վերաբերյալ։
Պահանջներ
-
Շինարարության հիմնական փուլերի, տեխնոլոգիաների և օգտագործվող նյութերի իմացություն։
-
Շինարարական նախագծերը, հատակագծերը և տեխնիկական առանձնահատկությունները հասկանալու կարողություն։
-
Հաճախորդների պահանջները ճիշտ բացահայտելու և համապատասխան մասնագետին փոխանցելու ունակություն։
-
Հաղորդակցման և բանակցությունների լավ հմտություններ։
-
Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։
-
Սոցիալական ցանցերից և առցանց հայտարարությունների հարթակներից օգտվելու հմտություններ։
-
Նախաձեռնողականություն, կազմակերպվածություն և պատասխանատվություն։
-
Շինարարության, անշարժ գույքի կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
-
Ֆիքսված աշխատավարձ և վաճառքից բոնուսային համակարգ։
-
Մենեջմենթի և տեխնիկական մասնագետների աջակցություն։
-
Հաճախորդների հետ շինհրապարակ այցելությունների համար մեքենա և վարորդ։
-
Աշխատանքի համար անհրաժեշտ գովազդային և տեղեկատվական նյութեր։
-
Մասնագիտական զարգացման հնարավորություն շինարարության և անշարժ գույքի ոլորտում։
Աշխատանքի վայր՝ Երևան / Քանաքեռավան
Դիմելու համար՝ ուղարկել CV և կոնտակտային տվյալներ։