Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ

ԻՖԷՊ ՍՊԸ

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
06.12.2026

Նկարագրություն

ԻՖԷՊ ՍՊ ընկերությունը փնտրում է նախաձեռնող, հաղորդակցվող և նպատակասլաց վաճառքի մասնագետի՝ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Ստեղծել և զարգացնել գործարար հարաբերություններ գործընկերների հետ,
  • Հավաքագրել և ընդունել հաճախորդներից պատվերներ,
  • Հետևել մատակարարումներին ու վճարումներին,
  • Նպաստել վաճառքների ծավալի ավելացմանը գործող հաճախորդների հետ և ներգրավել նոր հաճախորդներ,
  • Գործընկերներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն կազմակերպության տեսականու վերաբերյալ։

Պահանջներ

  • Մեքենայի առկայություն,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման վարժ ունակություն,
  • MS Office-ի իմացություն,
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրերն ու ժամերը՝ երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00:
  • Հանգստյան օրեր՝ շաբաթ և կիրակի։


Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները հատուկ դաշտում նշված էլ․ հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Միկոյան 13
address
Աշխատակիցների քանակ
1-15
website
Կայք
Phone
Հեռ.
+374 41 011118

Շուկայում լինելով ավելի քանի 10 տարի՝ IFEP ընկերությունը զբաղվում է հրուշակեղենի և հացի արտադրության, ինչպես նաև HoReCa ոլորտի համար անհրաժեշտ բարձրորակ և պրոֆեսիոնալ հումքի, տարբեր պարագաների և սարքավորումների ներմուծմամբ Եվրոպայից և ՌԴ-ից։ Բարձր գնահատելով պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման անհրաժեշությունը՝ մենք փորձում ենք փոխանցել նաև մեր տարիների փորձը վարպետության դասընթացների, սեմինարների, մաստեր կլասերի և շնորհանդեսների միջոցով՝ այսպիսով հնարավորություն տալով սկսնակ և գործող մասնագետներին, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվողներին ծանոթանալ տարբեր հմտություններին և նորարարություններին:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում