Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ

Վիտա Դետոքս կլինիկա

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
03.12.2026

Նկարագրություն

«ՎԻՏԱԴԵՏՈԿՍ ԿԼԻՆԻԿԱ»-ին անհրաժեշտ է զարգացած վաճառքի հմտություններով, պատասխանատու և կազմակերպված Վաճառքի մասնագետ, ով կապահովի կլինիկայի հաճախորդների շրջանակի ընդլայնումը՝ նոր հաճախորդների ակտիվ ներգրավմամբ և տարբեր կազմակերպությունների հետ կորպորատիվ համագործակցության զարգացման միջոցով։

Պարտականություններ

  • Նոր հաճախորդների ակտիվ որոնում և ներգրավում։
  • Կլինիկայի ծառայությունների և ծրագրերի ներկայացում պոտենցիալ հաճախորդներին։
  • B2B վաճառքների զարգացում՝ պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների որոնում և կապերի հաստատում ընկերությունների հետ։
  • Կորպորատիվ հանդիպումների կազմակերպում և անցկացում, առաջարկների ներկայացում և բանակցությունների վարում։
  • Կորպորատիվ առաջարկների պատրաստում, համագործակցության պայմանների համաձայնեցում և գործընկերային հարաբերությունների զարգացում։
  • Պոտենցիալ հաճախորդների և գործընկերների բազայի վարում, պայմանավորվածությունների և հետագա քայլերի վերահսկում։
  • Վաճառքի և հաճախորդների ներգրավման սահմանված ցուցանիշների ապահովում։
  • Կատարված աշխատանքի և վաճառքի արդյունքների հաշվառում և հաշվետվությունների ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Վաճառքի և հաճախորդների ներգրավման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
  • Բժշկական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • B2B վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Համակարգչի վստահ օգտատեր։
  • Ռուսերենի գերազանց իմացություն։
  • Անգլերենի իմացություն՝ առնվազն B1 մակարդակ։
  • Գրագետ, վստահ և համոզիչ հաղորդակցման հմտություններ։
  • Ներկայացման և բանակցությունների վարման հմտություններ։
  • Արդյունքակենտրոնություն, նախաձեռնողականություն և հետևողականություն։
  • Հասուն և պատասխանատու մոտեցում աշխատանքին։
  • Խնամված և ներկայանալի արտաքին տեսք։
  • Հետաքրքրվածություն առողջության, գեղեցկության և առողջ ապրելակերպի ոլորտներով։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ։
  • Զբաղվածություն՝ լրիվ դրույք։
  • Աշխատավարձ՝ ֆիքսված աշխատավարձ + բոնուսային համակարգ։
  • Դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական՝ լուսանկարով։
Ընկերության մասին
address
Հասցե
Yerevan, Koryun st. 5 2/2
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 95 330044

Առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը կաթիլային ներարկումներն են, որոնք մի քանի ժամում օրգանիզմը հարստացնում են անհրաժեշտ միկրոտարրերով։ 

Vita Detox-ը առաջարկում է կաթիլային տարբեր պրոցեդուրաներ, որոնք բուժում և կանխարգելում են առողջական մի շարք խնդիրներ, օգնում են դիմադրել վիրուսներին և վարակներին, բարելավում են իմունային համակարգի աշխատանքը, պահպանում են երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում