Վաճառքի մասնագետ
Ռեդ Սթոր
Եթե ակտիվ եք, պատասխանատու և վաճառքի ոլորտում զարգանալու ցանկություն ունեք՝ միացե՛ք REDstore-ի թիմին։
Պարտականություններ`
- Իրականացնել ակտիվ վաճառք,
- Գնորդներին ներկայացնել նոր, միմյանց փոխարինող և համարժեք ապրանքներ,
- Իրականացնել ապառիկ ձևակերպումներ ՀՀ 7 բանկերի միջոցով,
- Ստուգել ապրանքների անվանումները, տեսականին, գները և ապահովել պահանջվող քանակների առկայությունը,
- Կատարել ղեկավարության կողմից տրվող այլ առաջադրանքներ։
Պահանջվող հմտություններ՝
- Վաճառքի/սպասարկման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Գրագետ հաղորդակցման հմտություններ
- Թվային տեխնիկայի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Թիմում աշխատելու և արագ սովորելու կարողություն
Լրացուցիչ տվյալներ՝
- Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա
- Աշխատանքային ժամեր՝ 10:00–18:00 / 12:00–21:00
- Մրցակցային աշխատավարձ՝ քննարկվում է հարցազրույցի ընթացքում
Խնդրում ենք դիմել նշված պահանջներին համապատասխանելու դեպքում։
REDstore-ը հանդիսանում է տեխնիկայի վաճառքի ոլորտի առաջատարներ ընկերություններից մեկը՝ ծավալելով իր գործունեությունը ավելի քան 15 տարի։ Ընկերությունն ունի 7 մասնաճյուղ և 2 սպասարկման կենտրոն Հայաստանի ամբողջ տարածքում։
REDstore-ը ցուցաբերում է կայուն և շարունակական զարգացման դինամիկա, որի վառ ապացույցը նոր բացված մասնաճյուղերն են։ Ընկերությունը կարևորում է թիմային աշխատանքը՝ խթանելով աշխատակիցների մասնագիտական աճին և կարիերային զարգացմանը։
Կազմակերպությունն ընդգրկված է Հայաստանի 200 խոշոր հարկատուների շարքում, ինչը վկայում է ընկերության նկատմամբ ձևավորված բարձր վստահության և հաճախորդների գոհունակության մասին
7 Մասնաճյուղերի հասցեները՝
Երևան, Սայաթ-Նովա 22
Երևան, Աբովյան 19
Երևան, Մաշտոցի պողոտա 7/12
Երևան, Կոմիտաս 12
Երևան, Գայի պող. 19/55
ք. Աբովյան, Հանրապետության 1/98
Երևան, Շիրակի 1Ա
2 Սպասարկման կենտրոնների հասցեները՝
Երևան, Սայաթ-Նովա 22
Երևան, Կոմիտաս 12