Վաճառքի մասնագետ
DREAM SOLAR
Նկարագրություն
«Դրիմ Սոլար»-ը փնտրում է արևային կայանների վաճառքի մասնագետ։
Հիմնական պարտականություններ
- Պատասխանել մուտքային զանգերին։
- Ներկայացնել արևային կայանների առաջարկներն ու պայմանները։
- Պարզել հաճախորդների կարիքները և օգնել ընտրել համապատասխան լուծումը։
- Հետևել հարցումներին և կապ պահպանել հաճախորդների հետ՝ մինչև վաճառքի ավարտը։
Պահանջներ
Ակնկալում ենք՝
- հաղորդակցվելու և վաճառքի հմտություններ,
- պատասխանատու ու կազմակերպված աշխատանք,
- սովորելու պատրաստակամություն,
- արևային էներգետիկայի ոլորտում փորձը առավելություն է։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքը՝ մեր գրասենյակում։
- Աշխատանքային ժամերը՝ 10:00–19:00։
- Ամսական աշխատավարձը՝ 300 000 դրամ և ավելի՝ կախված վաճառքից։
- Հեռախոս՝ 043 68 68 86
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն դիմումների համար նախատեսված էլեկտրոնային փոստին կամ դիմել job.am-ով։