Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ

Երևան Մոբայլ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 200,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
02.10.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք ակտիվ, շփվող և նպատակասլաց Վաճառքի մասնագետ, ով սիրում է աշխատել մարդկանց հետ, ունի զարգանալու ցանկություն և ցանկանում է իր արդյունքի դիմաց ստանալ բարձր եկամուտ։

Պարտականություններ

  • Նոր հաճախորդների ներգրավում և առկա հաճախորդների հետ կապի պահպանում
  • Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկի ներկայացում
  • Ապրանքների/ծառայությունների ներկայացում և վաճառքի իրականացում
  • Բանակցությունների վարում և առարկությունների հաղթահարում
  • Վաճառքի գործընթացի վարում՝ առաջին կապից մինչև գործարքի ավարտ
  • Սահմանված վաճառքի պլանների և KPI-ների կատարում

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Բարձր հաղորդակցման և բանակցելու հմտություններ
  • Հաճախորդների հետ ճիշտ և գրագետ շփվելու ունակություն
  • Ակտիվ, նախաձեռնող և նպատակասլաց մոտեցում
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Արագ կողմնորոշվելու և նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
  • Վաճառքի թիրախների և KPI-ների կատարում
  • Համակարգչային տարրական գիտելիքներ
  • Հայերեն գրավոր և բանավոր խոսքի լավ իմացություն
  • Ռուսերեն/անգլերեն լեզուների իմացությունը կլինի առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր Երկ-Շաբ 10:00-20:00 Կիրակի 11:00-19:00

  • Աշխատանքի ընդունվելուց առաջ նախատեսվում է հարցազրույց։

  • Աշխատակիցը կանցնի անհրաժեշտ ուսուցում և կստանա աշխատանքային աջակցություն։

  • Վարձատրությունը բաղկացած է ֆիքսված աշխատավարձից և վաճառքի արդյունքներից կախված բոնուսներից։

  • Լավ արդյունքներ ցուցաբերելու դեպքում նախատեսվում է եկամտի և մասնագիտական աճի հնարավորություն։

  • Աշխատանքի մանրամասները կներկայացվեն հարցազրույցի ընթացքում։

Ընկերության մասին
address
Հասցե
Սայաթ-Նովա
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 94 587587

Yerevan Mobile-ը Հայաստանում գործող տեխնոլոգիական և էլեկտրոնիկայի վաճառքի ընկերություն է, որը գործում է 2006 թվականից։ Ընկերությունն առաջարկում է պաշտոնական և ժամանակակից էլեկտրոնիկա՝ սմարթֆոններ, պլանշետներ, նոթբուքեր, խելացի ժամացույցներ, համակարգիչներ, կենցաղային տեխնիկա, խաղային սարքեր, տեսա- և աուդիոտեխնիկա, ինչպես նաև բազմազան աքսեսուարներ։

Yerevan Mobile-ը համագործակցում է առաջատար միջազգային արտադրողների հետ և հաճախորդներին առաջարկում է պաշտոնական արտադրանք, սպասարկում, արագ առաքում, օնլայն ապառիկ և վերանորոգման ծառայություններ։

Ընկերությունն ունի մասնաճյուղեր Երևանում, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում