Վաճառքի մասնագետ
ՍՊԱՅԿԱ ՍՊԸ
Նկարագրություն
Արտաքին շուկայում վաճառքների իրականացման մենեջեր/ մասնագետ:
Պարտականություններ
- Արտաքին շուկայում(ԵՄ, ԱՊՀ,ԱՄԷ) իրականացնել առկա ապրանքատեսակների (գյուղմթերք) վաճառք:
- Ցանկացած ուղղությամբ գտնել նոր հաճախորդներ, ընդլայնել հաճախորդների բազան և կնքել ապրանքների մատակարարման պայմանագրեր:
- Վերահսկել պայմանագրային պարտավորությունների ժամանակին կատարումը:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Մաթեմատիկական (հաշվարկներ կատարելու) գիտելիքներ;
- Աշխատանքային փորձը սպասարկման կամ վաճառքի ոլորտում պարտադիր է;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Բանակցություններ վարելու հմտություններ;
- MS OFFICE իմացություն:
Հավելյալ նշումներ
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական հավանության արժանացած թեկնածուները:
Կարող են դիմել նաև այն օտարերկրյա /այլազգի/ քաղքացիները, որոնք ՀՀ են տեղափոխվել հիմնական /երկարաժամկետ/ բնակության նպատակով:
"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ: