Վաճառքի մասնագետ
ԱԳՐՈՆԵՏԻՔՍ ՍՊԸ
Նկարագրություն
AgronetX LLC-ն փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և նախաձեռնող վաճառքի և հաճախորդների ներգրավման մասնագետի, ով կարող է մեր թիմին։
AgronetX-ը գյուղատնտեսության ոլորտի նոր հայկական թվային հարթակ է, որը կապում է ֆերմերներին, բիզնեսներին և ծառայություններ մատուցողներին Հայաստանի տարբեր մարզերում։
Պարտականություններ
- Ներկայացնել AgronetX հավելվածը պոտենցիալ օգտատերերին։
- Այցելել գյուղատնտեսական շուկաներ, առևտրի կետեր և այլ համապատասխան վայրեր։
- Շփվել ֆերմերների, վաճառողների, ծառայություններ մատուցողների և այլ պոտենցիալ օգտատերերի հետ։
- Ցուցադրել հավելվածի հնարավորությունները։
- Օգնել հետաքրքրված անձանց ներբեռնել հավելվածը և գրանցվել AgronetX-ում։
- Տարածել AgronetX-ի տեղեկատվական և գովազդային նյութերը։
- Հավաքել օգտատերերի կարծիքներն ու առաջարկները և փոխանցել թիմին։
- Անհրաժեշտության դեպքում մասնակցել մարզերում և գյուղերում իրականացվող առաջխաղացման աշխատանքներին։
Պահանջներ
- Հաղորդակցման լավ հմտություններ և գրագետ խոսք։
- Մարդկանց հետ հեշտ կապ հաստատելու ունակություն։
- Ակտիվություն, նախաձեռնողականություն և պատասխանատվություն։
- Նոր մարդկանց մոտենալու և զրույց սկսելու վստահություն։
- Դրական և բարեհամբույր հաղորդակցման ոճ։
- Ներկայանալի և կոկիկ արտաքին տեսք։
- Սմարթֆոններից և բջջային հավելվածներից ազատ օգտվելու կարողություն։
- Հայերենի լավ իմացություն։
- Քաղաքի տարբեր հատվածներում այցելություններ կատարելու պատրաստակամություն։
- Վաճառքի, առաջխաղացման կամ հաճախորդների սպասարկման փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Ֆիքսված աշխատավարձ։
- Արդյունքներից կախված բոնուսային համակարգ։
- Ակտիվ և բազմազան աշխատանք։
- Նոր զարգացող հայկական նախագծի աճին անմիջական մասնակցություն։
- Մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
Վաճառքի փորձի բացակայությունը խոչընդոտ չէ։ Մեզ համար առավել կարևոր են հաղորդակցման ունակությունը, ակտիվությունը, պատասխանատվությունը և սովորելու ցանկությունը։
Աշխատանքային օրեր և ժամեր
Առաջարկում ենք ճկուն, 6 օրյա աշխատանքային գրաֆիկ։