Վաճառքի մասնագետ
SanTech - «ԼԻԴ ՄԵՉ» ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրում ենք վաճառքի մասնագետ, ով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկումը և վաճառքի գործընթացի արդյունավետ իրականացումը։
Պարտականություններ
- Հաճախորդների խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում
- Ապրանքների ներկայացում և վաճառքի իրականացում
- Աշխատանք 1C ծրագրով
- Ապրանքների ընդունում, դասավորում և վերահսկում
- Խանութի ապրանքային տեսքի և կոկիկության ապահովում
- Անհրաժեշտ փաստաթղթերի և հաշվետվությունների վարում
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում՝ ցանկալի
- Համակարգչային լավ գիտելիքներ
- Վաճառքի և հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն
- Հայերենի լավ իմացություն
- Այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
SanTech ապրանքանիշը ներկայացնում է «ԼԻԴ ՄԵՉ» ՍՊ ընկերությունը, որ մասնագիտացած է օդորակման, ջեռուցման, հովացման, օդափոխության, ինչպես նաև ջրամատակարարման, ջրահեռացման, ծխահեռացման ու հակահրդեհային համակարգերի պատրաստման և տեղադրման ոլորտներում: Ընկերությունը զբաղվում է հիշյալ համակարգերում կիրառվող սարքերի ու սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով ևս: 2011 թվականից գործում է նաև պոլիէթիլենային հումքով ջերմամեկուսիչների հոսքագիծը: