Վաճառքի մասնագետ
Յազարյան Հոլդինգ
Նկարագրություն
«Յազարյան Հոլդինգ»-ը բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը համախմբում է մի շարք բիզնեսներ՝ ապահովելով կենտրոնացված և համակարգված կառավարում։ Մենք փնտրում ենք Վաճառքի մասնագետի՝ մեր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Վաճառքի գործընթացի ամբողջական կառավարում
- Հաճախորդների ներգրավում և բարձր մակարդակի խորհրդատվություն
- Բանակցությունների վարում
- Վաճառքների պլանների մշակում և իրականացում
- Հաճախորդների բազայի զարգացում և պահպանում
- Թիմի աշխատանքի համակարգում
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում առնվազն 2-3 տարվա փորձ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (ցանկալի)
- Վերլուծական մտածողություն
- Բարձր պատասխանատվության զգացում
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Կարիերայի աճի հնարավորություն
- Կայուն և զարգացող միջավայր
- Աջակցող և պրոֆեսիոնալ թիմ
- Կորպորատիվ մշակույթ, որտեղ գնահատվում են նախաձեռնությունն ու արդյունքը
- Ընկերության կողմից ապահովվող սնունդ
- Աշխատանքային գրաֆիկը 5 օր՝ 10։00 - 19։00
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։