Վաճառքի մասնագետ
ԿԱՐՖԱՐՄ ՍՊԸ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք նախաձեռնող, էներգիայով լի և նպատակասլաց մասնագետների՝ մեր թիմին միանալու համար։
Եթե դուք ունեք հաղորդակցման բարձր հմտություններ, արագ եք կողմնորոշվում, չեք վախենում ակտիվ զանգերից, հեշտությամբ չեք հանձնվում առաջին անհաջողությունից, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։
Մենք փնտրում ենք թեկնածուի, ով
-
Ունի լավ հաղորդակցման հմտություններ
-
Վերլուծական մտածողություն
-
Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
-
Սիրում է աշխատել հաճախորդների հետ
-
Պատասխանատու է և նախաձեռնող
-
Ցանկանում է սովորել և զարգանալ
-
Ունի վաճառքի ոլորտում առնվազն 1 տարվա փորձ
-
Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
-
MS Office Excell, Word, Trello, Jira ծրագրերի իմացություն
Ձեր հիմնական պարտականությունները
-
Հաճախորդների հետ հաղորդակցություն
-
Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում
-
Առկա հաճախորդների հետ կապերի ընդլայնում և նոր հաճախորդների ներգրավում
-
Բանակցությունների վարում
-
Շուկայի վերլուծություն
-
Նամակագրություն և հեռախոսային կապի հաստատում
-
Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում
-
Հանդիպումների կազմակերպում և իրականացում
-
Երկարաժամկետ համագործակցության ձևավորում
-
Վաճառքի պլանների և սահմանված KPI ցուցանիշների իրականացում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր` 10։00 – 18։00 (ճկուն)
Աշխատավայր՝ Մոնթե Մելքոնյան փ․, Վերածնունդ թաղամաս
Բարձր աշխատավարձ + տոկոսներ վաճառքից
Եթե դուք ցանկանում եք զարգանալ B2B վաճառքի ոլորտում, աշխատել ակտիվ միջավայրում և ունենալ բարձր եկամտի հնարավորություն՝ հիմնված ձեր արդյունքների վրա, սպասում ենք ձեր դիմումին։
ԿարՖարմ ՍՊ ընկերությունը առևտրային ընկերություն է, որն իրականացնում է բարձրորակ ապրանքների ներկրում և դրանց մեծածախ ու մանրածախ մատակարարումը Հայաստանի Հանրապետության տարածքում:Համագործակցելով վստահելի արտադրողների և մատակարարների հետ՝ մենք ապահովում ենք ապրանքների լայն տեսականի, լոգիստիկ ճկուն համակարգ և գործընկերության բարձր չափանիշներ թե՛ B2B (մեծածախ), թե՛ B2C (մանրածախ) սեգմենտերում: