Վաճառքի մասնագետ
"Դիզ Բենտ" ՍՊԸ
Աշխատավայր`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Նկարագրություն
"Դիզ Բենտ" ՍՊԸ կազմակերպությունը, իր գործունեության ընդլայնման նպատակով աշխատանքի է հրավիրում բարձր պատասխանատվությամբ և արդյունքներին ուղղված վաճառքի մասնագետի։
Պարտականություններ
- Ընկերության կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների ներկայացում, վաճառք և խթանում,
- Նոր հաճախորդների որոնում և ներգրավում, ինչպես նաև առկա հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության պահպանում,
- Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկում,
- Առաջարկությունների, գնային առաջարկների և պայմանագրերի պատրաստում,
- Վաճառքի պլանների կատարում և պարբերական հաշվետվությունների ներկայացում,
- Շուկայի վերլուծություն, մրցակիցների գործունեության ուսումնասիրություն և նոր հնարավորությունների հայտնաբերում,
- Հաճախորդների հետ բանակցությունների վարում և վաճառքի գործընթացի ամբողջական կազմակերպում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ տնտեսագիտական, մարքեթինգային կամ հարակից ոլորտում),
- Վաճառքների և/կամ հաճախորդների սպասարկման ոլորտում առնվազն 3-5 տարվա փորձ,
- Շինարարական ոլորտի մասնագիտական գիտելիքներ և հմտություններ,
- Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային հմտություններ (MS Office, էլեկտրոնային հաղորդակցման գործիքներ)։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ 09։00-18։00,
- Հասցե՝ ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ՝ կախված աշխատանքի արդյունքներից,
- Կայուն և վստահելի աշխատանքային միջավայր,
- Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություն։
Ընկերության մասին
Աշխատակիցների քանակ
1-15