Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ

Fast Link Logistics

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
16.07.2026

Նկարագրություն

Ֆաստ Լինկ Լոգիստիկս ընկերությունն ընդլայնում է իր թիմը և փնտրում նպատակասլաց, նախաձեռնող ու արդյունքներին միտված Վաճառքի մասնագետի։

Մեր գործունեության հիմնական ուղղությունը միջազգային բեռնափոխադրումների կազմակերպումն ու մուլտիմոդալ լոգիստիկան է՝ հիմնված ոլորտում ավելի քան 20 տարվա փորձի և ամուր գործընկերային հարաբերությունների վրա։

Մենք հանդիսանում ենք Չինաստանի Գուանչժոու քաղաքում հիմնված «Ellma Trading Co. LTD» ընկերության հայաստանյան մասնաճյուղը։ Տարիներ շարունակ «Ellma Trading»-ը եղել է հայաստանյան բազմաթիվ խոշոր ընկերությունների վստահելի գործընկերը՝ չինական արտադրողների հետ համագործակցության, ներմուծումների կազմակերպման և մատակարարման շղթաների արդյունավետ կառավարման ոլորտում։

2026 թվականից Ֆաստ Լինկ Լոգիստիկսը հանդիսանում է նաև JC Trans համաշխարհային լոգիստիկ ցանցի պաշտոնական գործընկեր:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Նոր կորպորատիվ (B2B) հաճախորդների ակտիվ որոնում (Lead Generation), ներգրավում և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ձևավորում,
  • Վաճառքի ամբողջական ցիկլի կառավարում՝ սառը կոնտակտների հաստատումից մինչև պայմանագրի կնքում և գործարքի փակում,
  • Գործնական հանդիպումների (առցանց և առդեմ) կազմակերպում, ընկերության ծառայությունների պրոֆեսիոնալ ներկայացում և բանակցությունների վարում,
  • Հաճախորդների լոգիստիկ կարիքների խորքային ուսումնասիրություն և օպտիմալ լուծումների առաջարկում,
  • Գործարքների ամբողջական ուղեկցում և հաճախորդների աջակցում պատվերի իրականացման սկզբնական փուլերում,
  • Աշխատանք CRM համակարգով՝ տվյալների ճշգրիտ մուտքագրում, վաճառքի ձագարի (sales funnel) վերլուծություն,
  • Սերտ համագործակցություն մարքեթինգի և օպերացիոն (լոգիստիկ) թիմերի հետ՝ վաճառքի ծավալների շարունակական աճն ապահովելու համար։

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ՝

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լոգիստիկայի/ բեռնափոխադրումների ոլորտում ԿԱՄ 2 տարվա հաջողված փորձ B2B վաճառքի այլ ուղղություններում,
  • Գերազանց հաղորդակցման, ներկայացման (presentation) և բանակցային հմտություններ, առարկությունների հետ աշխատելու կարողություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում (ռուսերենի իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն),
  • Google Drive-ի և CRM համակարգերի հետ աշխատանքային փորձ (Apollo.io կամ նմանատիպ B2B lead generation գործիքների տիրապետումը կդիտվի որպես առավելություն),
  • Արդյունքին միտված մտածելակերպ, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն և սթրեսակայունություն դինամիկ միջավայրում։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցունակ ֆիքսված աշխատավարձ + բարձր տոկոսներ/բոնուսներ յուրաքանչյուր գործարքից (եկամտի առավելագույն չափը սահմանափակված չէ),
  • Մասնագիտական ներկայացուցչական ուսուցում (լոգիստիկայի և վաճառքի նրբություններ),
  • Կարիերայի և մասնագիտական աճի իրական հնարավորություններ զարգացող ընկերությունում,
  • Ժամանակակից, հարմարավետ աշխատանքային միջավայր, երիտասարդ և պրոֆեսիոնալ թիմ

Եթե ունեք հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ, կարողանում եք բացահայտել հաճախորդների կարիքները, առաջարկել արդյունավետ լուծումներ և ձգտում եք մասնագիտական զարգացման, ապա սպասում ենք Ձեր դիմումին։

Ընկերության մասին
Phone
Հեռ.
+374 94 788087

Լոգիստիկա բեռնափոխադրում

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում