Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ

ԿԱՌՄ ՍՊԸ

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
23.06.2026

Նկարագրություն

Carm.am Ավտոսրահը փնտրում է ակտիվ, պատասխանատու և հաղորդակցվող աշխատակցուհու,հաճախորդների ներգրավման մասնագետի՝ վաճառքի թիմին միանալու համար:Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Պարտականություններ

  • Հաճախորդների դիմավորում և խորհրդատվություն,
  • Ավտոմեքենաների ներկայացում և ավտոմեքենաների ներմուծման կազմակերպում
  • Վաճառքի գործընթացի ամբողջական ուղեկցում
  • Հաճախորդների տվյալների գրանցում և բազայի վարում
    Վաճառքի պլանի իրականացում
    Հետվաճառքային կապի պահպանում հաճախորդների հետ

Պահանջներ

  • Բարձր հաղորդակցման հմտություններ
  • Վաճառքի ոլորտում փորձը ցանկալի է
  • Համակարգչային բազային գիտելիքներ
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, /անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք

  • Կարիերայի աճի հնարավորություն
  • Ժամանակակից և հարմարավետ աշխատանքային միջավայր
  • Մասնագիտական վերապատրաստումներ
  • Մրցունակ աշխատավարձ + բոնուսային համակարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) էլ. հասցեին

Ընկերության մասին
address
Հասցե
Դավիթ Բեկի փողոց 162/17
address
Աշխատակիցների քանակ
1-15
website
Կայք
Phone
Հեռ.
+374 44 730201

Carm.am-ը էլեկտրական մեքենաների մասնագիտացված ավտոսրահ:

Միսիա

Մենք նպատակ ունենք ապահովել Հայաստանի բնակիչներին մուտք դեպի նորարար և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ տրանսպորտի ոլորտում՝ առաջարկելով էլեկտրամեքենաների և հիբրիդային ավտոմեքենաների լայն ընտրանի:

Նպատակներ

Ստեղծել կայուն ապագա երկրի համար, նպաստելով աղտոտման մակարդակի նվազեցմանը և կյանքի որակի բարելավմանը: Մենք հավատում ենք, որ վստահելի և տնտեսող լուծումների շնորհիվ յուրաքանչյուր մեր հաճախորդը կարող է ներդրում ունենալ շրջակա միջավայրի պահպանության գործում՝ միաժամանակ վայելելով ժամանակակից ավտոարդյունաբերության առավելությունները:

Հաճախորդների նկատմամբ վերաբերմունք

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր հաճախորդների կարիքներին և ապահովում հարմարավետ ու բարեկամական մթնոլորտ: Մեր սրահում ոչ միայն ավտոմեքենա եք ձեռք բերում, այլ նաև վստահություն ու հաճելի փորձ։ Մեր մասնագետները միշտ պատրաստ են պատասխանելու ձեր հարցերին և օգնելու ձեզ կատարել ճիշտ ընտրություն: Մենք ապահովում ենք բարձրորակ սպասարկում՝ ձեռքբերումից մինչև հետագա սպասարկում:

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում