Վաճառքի մասնագետ
Նուրազյան Քնսթրաքշն ՍՊԸ
Նկարագրություն
Նուրազյան Քնսթրաքշն կառուցապատող ընկերությունը փնտրում է վաճառքների մասնագետ, View26 բնակելի շենքի և ընկերության այլ նախագծերի վաճառքներն իրականացնելու համար:
Պահանջներ
-
Անշարժ գույքի վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը՝ պարտադիր (առնվազն երկու տարի)
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն
*Խնդրում ենք դիմել միայն այն դեպքում, եթե համապատասխանում եք նշված պահանջներին և ունեք վաճառքի ոլորտում համապատասխան աշխատանքային փորձ։ Չհամապատասխանող դիմումները չեն դիտարկվի։*
Պարտականություններ
- Ներկայացնել և վաճառել ընկերության առաջարկները՝ բնակելի և կոմերցիոն տարածքների վերաբերյալ,
- Իրականացնել զանգեր և կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ,
- Կազմակերպել հանդիպումներ և ցուցադրել շինարարության ընթացքը հաճախորդներին,
- Համագործակցել Նոտարի աշխատանկիցների հետ՝ անշարժ գույքի գործարքների փաստաթղթավորման գործընթացում,
- Վարել բանակցություններ և ապահովել գործարքների հաջող իրականացումը,
- Լինել ուշադիր, ջերմ և բարեհամբույր բոլոր հաճախորդների հետ շփման ընթացքում։
Մենք առաջարկում ենք
- Մրցակցային վարձատրություն՝ ֆիքսված աշխատավարձ + % յուրաքանչյուր վաճառքից,
- Թիմային ջերմ մթնոլորտ և մասնագիտական աճի հնարավորություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00–19:00, շաբաթ՝ 10:00–14:00։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց CV-ն:
«Նուրազյան Քնսթրաքշն» կառուցապատող ընկերությունը ստեղծում է ժամանակակից և որակյալ շինություններ և զբաղվում է դրանց վաճառքով։
Ընկերությունն առաջարկում է ստաբիլ աշխատանքային պայմաններ և առողջ մթնոլորտ՝ մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններով։