Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ

«Թել-Սել» ԲԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
23.07.2025

Նկարագրություն

Թել-Սել Ընկերությունը իր թիմին միանալու համար փնտրում է հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններով Էլեկտրոնային առևտրի և վճարային ցանցի բաժնի մասնագետ, ով կնպաստի գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը և կխթանի վաճառքները։

Պարտականություններ

  • Շուկայի և մրցակիցների ուսումնասիրության միջոցով թիրախային գործընկերների ցանկի դուրսբերում,
  • Կոմերցիոն առաջարկների/նամակների կազմում,
  • Գործընկերների վճարման օնլայն և օֆլայն կետերում Telcell Wallet-ի ինտեգրում,
  • Telcell այլ պրոդուկտների ներկայացվածության ապահովում B2B գործընկերների հարթակներում/կետերում,
  • Առկա գործընկերների հետ հարաբերությունների ամրապնդում և զարգացում,
  • Գործընկերոջ ներգրավման համար անհրաժեշտ գործընթացների ապահովում (փաստաթղթաշրջանառության վարում, պայմանագրերի կազմում և կնքման ապահովում),
  • Առկա բազայի և նոր ներգրաված գործընկերներին տեխնիկական աջակցում և սպասարկում,
  • Գործընկերներին ներգրավելու, սպասարկելու, տեխնիկական աջակցության նպատակով՝ համագործակցություն կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ,
  • Կատարված աշխատանքների, ներգրաված գործընկերների քանակի, շրջանառության, փոխհաշվարկների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
  • Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջված այլ պարտավորությունների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ բիզնեսի, ֆինանսների, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
  • 1+ տարվա աշխատանքային փորձ վաճառքների կամ ֆինանսաբանկային ոլորտում,
  • Համակարգչային գրագիտություն, Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն,
  • Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացողություն,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Առաջնահերթությունների կառավարման հմտություն։

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում հետաքրքրված բոլոր դիմորդներին, այնուամենայնիվ, հարցազրույցին մասնակցելու համար կապ է հաստատվելու միայն նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ:

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
060272223

Telcell-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի վճարահաշվարկային շուկայում 2007-ից սկսած։ Ընկերությունն ունի 350-ից ավելի աշխատակից, ովքեր միասին զարգացնում են բրենդի պրոդուկտները։

Ինչով ենք մենք զբաղվում

Telcell-ը վճարահաշվարկային ծառայություններ մատուցող էկոհամակարգ է, որի հիմնական պրոդուկտներից մեկը Telcell Wallet հավելվածն է։ Մենք այն անընդհատ բարելավում ենք, որպեսզի օգտատերերը ծառայությունների ամբողջական սպեկտր ստանան։

Էկոհամակարգի զարգացման համար մեծ նշանակություն ունեն նաև մյուս ենթաբրենդները՝ BON by Telcell, Telcell Business, Telcell Terminal, Telcell Market (գործընկեր), Telcell Inkasatsia (գործընկեր)։ Պրոդուկտներն անընդհատ ավելանում են, և աշխատանքը դրանից էլ ավելի հետաքրքիր է դառնում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում