
Վաճառքի մասնագետ
ԷԼԷՅ Սոլար
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Սկսնակ, Միջին
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Նկարագրություն
Վաճառքի մասնագետի հիմնական պարտականությունն է զանգերի և հանդիպումների արդյունքում կատարել Ընկերության ամսական, եռամսյակային և տարեկան վաճառքի պլանը և հնարավորության դեպքում գերազանցել այն:
Պարտականություններ
- Պրոակտիվ և պրոֆեսիոնալ կերպով արձագանքել հաճախորդների զանգերին,
- Տրամադրել հաճախորդներին անհրաժեշտ ինֆորմացիա կազմակերպության արտադրանքի առանձնահատկությունների և առավելությունների մասին,
- Կազմակերպել հանդիպումներ կամ հեռավար խորհրդատվություններ այն պոտենցիալ հաճախորդների հետ, ովքեր հետաքրքրված են արևային կայանների ձեռքբերմամբ,
- Անել առավելագույնը՝ վաճառքի նպատակներին և ընկերության սահմանած ցուցանիշներին հասնելու համար,
- Ապահովել հաճախորդների բավարարվածություն և դրական արձագանքների բարձր մակարդակ,
- Հետևել ընկերության քաղաքականությանը, գործընթացներին և բարոյական նորմերին՝ հաճախորդների հետ շփման և վաճառքի ընթացքում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ինչպես նաև փորձը արևային էներգիայի բնագավառում ցանկալի է,
- Հաճախորդակենտրոն մտածելակերպի տեր անձնավորություն, որի համար առաջնային կարևորություն ունի հաճախորդի արագ, արդյունավետ և օպերատիվ սպասարկումը,
- Վերլուծական ծրագրերի և վաճառքի համակարգերի (CMS, Excel և այլն) օգտագործման ունակություն,
- Միջանձնային շփման գերազանց կարողություն, ակտիվ կազմակերպչական ունակություններ և բանակցային հմտություններ,
- Դինամիկ միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
- Ինքնակառավարվող, ինքնամոտիվացվող, նախաձեռնող, բարձր զգացմունքային ինտելեկտ ունեցող անձնավորություն,
- Խնդիրների լուծման և բողոքների բավարարման որոշակի փորձ, ինչպես նաև լավ արտահայտված վերլուծական ունակություն,
- Մանրուքների հանդեպ լիարժեք ուշադրություն և կազմակերպչական մեծ ձիրք:
Ընկերության մասին
Հասցե
Raffi 111
Հեռ.
37441619999
Առավելություններ
Աշխատավարձի տարեկան վերանայում
Կորպորատիվ միջոցառումներ
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Բոնուսային համակարգ
Թրեյնինգներ
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Հագուստի կոդի բացակայություն
Ծնողական արձակուրդ