
Վաճառքի մասնագետ
ՍՊԱՅԿԱ ՍՊԸ
Նկարագրություն
Արտաքին շուկայում վաճառքների իրականացման մենեջեր/ մասնագետ:
Պարտականություններ
- Արտաքին շուկայում (ԱՊՀ, Եվրոպա) իրականացնել առկա ապրանքատեսակների (գյուղմթերք) վաճառք,
- Գտնել նոր հաճախորդներ, ընդլայնել հաճախորդների բազան և կնքել նոր պայմանագրեր,
- Վերահսկել պայմանագրային պարտավորությունների ժամանակին կատարումը:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն, այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- MS Office իմացություն,
- Մաթեմատիկական (հաշվարկների) գիտելիքներ,
- Աշխատանքային փորձը սպասարկման կամ վաճառքի ոլորտում պարտադիր է,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Բանակցություններ վարելու հմտություններ:
Հավելյալ նշումներ
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական հավանության արժանացած թեկնածուները:
"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ: