Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ

Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
07.02.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ սիրով աշխատանքի է հրավիրում Վաճառքի մասնագետի։

Պարտականություններ

  • Շուկայի ուսումնասիրություն, վաճառքի նոր հնարավորությունների (բժշկական կենտրոններ) ապահովում, օպտիմալ մատակարարների ընտրություն, կապի հաստատում, շուկայի իրավիճակի ուսումնասիրություն, մրցակիցների գործունեությանը հետևում։
  • Պարբերաբար գործընկեր բժշկական կենտրոններ այցելությունների իրականացում, նոր ապրանքների և սարքերի ներկայացում։
  • Գնային հաշվարկ, տեխնիկական բնութագրերի կազմում, մշակում։ Պոտենցիալ գնորդների համար գնային առաջարկների պատրատում, գնորդների հետ հանդիպումներ, քննարկումներ, բանակցություններ, տենդերների մասնակցության համար գների և տեխնիկական բնութագրերի տրամադրում սահմանված ժամանակահատվածում։
  • Ընկերությունը ներկայացնելու նպատակով ցուցահանդեսներին (EXPO) մասնակցություն

Պահանջներ

  • Բարձրագույն բժշկական կամ դեղագիտական, կենսաբան կամ հարակից ոլորտում
  • Աշխատանքային փորձ (բժշկական ոլորտում աշխատանքը կդիտվի որպես առավելություն)
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Համակարգչային հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
  • Մրցակցային աշխատավարձ
  • Բժշկական ապահովագրություն
Ընկերության մասին
address
Հասցե
0014, ք. Երևան, Ազատության պող. 26/8 շենք
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
37411878717

«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսաումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում