
Վաճառքի մասնագետ
Fabrica furniture
Նկարագրություն
Fabrica furniture կահույքի արտադրամասը փնտրում է մոտիվացված և փորձառու վաճառքի մասնագետի՝ միանալու մեր թիմին և նպաստելու վաճառքների աճին:
Պարտականություններ
- Շփվել պոտենցիալ հաճախորդների հետ արտադրամսում կամ հեռախոսի/էլեկտրոնային փոստի միջոցով հասկանալու համար հաճախորդների կարիքները և նախասիրությունները
- Անհրաժեշտ ինֆորմացիան փոխանցել դիզայներ-նախագծողներին կահույքի նախնական նախագիծը և գնառաջարկը պատրաստելու համար
- Դիզայներ-նախագծողների հետ միասին հաճախորդին ներկայացնել առաջարկվող պրոյեկտը, ստանալ հետադարձ կապ հաճախորդից, հասկանալ հաճախորդի դիտարկումները և նախասիրությունները
- Խորացնել գիտելիքները կահույքի պատրաստման ընթացքում օգտագործվող նյութերի և մեխանիզմերի տարբերակների վերաբերյալ հաճախորդներին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար
- Ստեղծել և պահպանել ամուր գործնական հարաբերություններ հաճախորդների հետ՝ ապահովելով հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ և կրկնվող վաճառքներ
- Հետևել շուկայի միտումներին, միջազգային տրենդներին և հաճախորդների նախասիրություններին
Պահանջներ
- Բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից բնագավառի կրթությունը նախընտրելի է, բայց ոչ պարտադիր:
- Առնվազն 1-2 տարվա փորձ վաճառքի ոլորտում
- Ուժեղ հաղորդակցման, բանակցելու և միջանձնային հարաբերություններ հաստատելու հմտություն
- Հաճախորդի կարիքները հասկանալու և համապատասխան լուծումներ ներկայացնելու հմտություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր երկուշանթից շաբաթ 10:00-19:00
Ֆաբրիկա կահույքի արտադրամասը հիմնադրվել է 2020թ-ին: Արտադրման պրոցեսը ամբողջությամբ իրականացվում է Fabrica furniture արտադրամասում, որտեղ օգտագործվում են եվրոպական գերժամանակակից հաստոցներ, որոնք էլ ապահովում է Ձեր ապագա կահույքի տեսքն ու երկարակեցությունը:
Մենք պատրաստում ենք կահույք լամինատից և ՄԴՖ-ից: Կահույքի պատրաստման ընթացքում օգտագործվում են միայն որակյալ եվրոպական արտադրության նյութեր և մեխանիզմներ:
Մեր դիզայներների կողմից նախագծված կահույքը պատրաստվում է էրգոնոմիկ ստանդարտներին համապատասխան, ինչ երաշխավորում է կահույքի երկար և հարմարավետ օգտագործումը: