Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ

ՊլանետՖայբր ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
08.08.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Planet Fiber ընկերությունը փնտրում է վաճառքի և սպասարկման մասնագետ:

Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել, ապա միացի՛ր մեզ։

Պարտականություններ

  • Ապահովել հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկումը:
  • Իրականացնել մատուցվող ծառայությունների և ապրանքների վաճառք:
  • Կատարել դրամական միջոցների մուտքեր և վարել համապատասխան թղթաբանությունը:
  • Ապահովել ընթացակարգերի և աշխատանքային հրահանգների կատարումը:
  • Զանգերի, էլեկտրոնային մեյլերի եւ հաղորդակցման այլ եղանակների միջոցով նոր գործընկերների եւ պոտենցիալ հաճախորդների ներգրավում։
  • Առկա գործընկերների հետ հետադարձ կապի պահպանում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն;
  • Ցանկալի է աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
  • Հեռահաղորդակցության ոլորտի բազային գիտելիքներ;
  • Վաճառքի հիմնական սկզբունքների իմացություն;
  • Ակտիվ վաճառքի հմտություններ;
  • Սպասարկման և բանակցությունների վարման հմտություններ;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Ճշգրտության և պատասխանատվության հմտություններ;
  • Սովորելու պատրաստակամություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ Microsoft Office:
  • Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:
Ընկերության մասին
address
Հասցե
ք․Երևան Հ․Հակոբյան 3
address
Աշխատակիցների քանակ
16-50

Planet Fiber-ը B2B մատակարար է, որը առաջարկում է ապրանքների լայն տեսականի՝ ներառյալ առաջադեմ հեռահաղորդակցության լուծումներ, ցանցային սարքավորումներ, անվտանգության համակարգեր, օպտիկական մանրաթելային մալուխներ և IoT սարքեր: Ներկայացնելով առաջատար միջազգային բրենդներ՝ մենք տրամադրում ենք door to door առաքում, ճկուն զեղչային համակարգ և որակի երաշխիք՝ ապահովելով մեր գործընկերներին հուսալի աջակցությունը: Նորարարության և հաճախորդամետ արժեքների վրա հիմնված Planet Fiber-ը ձգտում է առաջարկել հուսալի, մասշտաբային լուծումներ, որոնք կօգնեն բիզնեսներին ապահովել կապն ու անվտանգությունը այսօրվա արագ փոփոխվող աշխարհում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում