Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի կոորդինատոր

ՆՈՈՒԹ․ԱՄ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 240,000-350,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
23.09.2026

Խնդրում ենք ծանոթանալ գործի նկարագրությանը (ստորև) և ուղարկել կարճ հաղոդարգրություն Ձեր վաճառքի ունակությունների, ինչպես նաև փորձի մասին.
099-900013 Whatsapp համարին (Արման, որակի և HR մենեջեր, պարտադիր Voice-ով և ոչ ավել քան 2 րոպե) և ուղարկել դիմումը job.am համակարգով



Նկարագրություն

NOUT.AM-ը շտապ մեծացնում է վաճառքների բաժնի բոլոր թիմերը, մենք փնտրում ենք ճարպիկ, բարձր էներգիայով մարդկանց, ովքեր կմտնեն մեծ վաճառքների աշխարհ, զարգացնելով իրենց պրոֆեսնիոնալ կենսագրությունը Ավագ և փորձառու մենեջերների հետ նույն միկրո-թիմում։

Ձեր հիմնական պարտականությունները (Ի՞նչ եք անելու)

  • Թվային Աջակցություն ավագ մենեջերի պրոցեսներին: Զանգերին զուգահեռ, ընթացքում կամ դրանցից հետո գնորդներին ուղարկել անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթղթերը
  • Չատերի Կառավարում: Արձագանքել հաճախորդների կարճ նամակներին և ձայնային հաղորդագրություններին (Voice)՝ կիրառելով առկա գործիքակազմը (կամ խորհրդակցելով ավագ մենեջերի հետ), այն դեպքերում երբ մենեջերը զբաղված է գնորդներով
  • Ապառիկի և Բանկերի Կառավարում: Իրականացնել ապառիկի հայտերի մուտքագրումը և վարել հաղորդակցությունը բանկերի աշխատակիցների հետ (փաստաթղթաշրջանառություն), հետևել վճարումների ամբողջականությանը
  • Սրահի Սպասարկման Աջակցություն: Երբ ավագ մենեջերը սրահում սպասարկում է գնորդին, Դուք համակարգչով/պլանշետով աջակցում եք, տրամադրում եք անհրաժեշտ ինֆորմացիան, ապահովելով տպավորիչ և արագ սպասարկում:
  • Կապ PM-ների (գլխավոր ապրանքնագետների և արհեստական բանականության) հետ: Ակտիվ հարցումներ կատարել Պրոդուկտ Մենեջերներին (PM) ներքին չատով՝ ապրանքների մնացորդի կամ առաքումների դետալների ճշտման համար:

Մեր պահանջները (Ու՞մ ենք փնտրում)

  • Ուշադրություն: Դուք պետք է լինեք մարդ, ով ԱԶԱՏ աշխատում է թվերի, անունների և տեղեկատվության մեջ:
  • Արագություն (Multitasking): Համակարգչային ծրագրերում (CRM, Excel, WhatsApp,Viber,Telegram Web) արագ կողմնորոշվելու և տպելու ունակություն: Դուք չեք սթրեսավորվում, երբ միաժամանակ 3 հոգու պետք է ապառիկի ֆայլ ուղարկել:
  • Տեխնիկական Գրագիտություն: համակարգչային միջին և բարձր գրագիտություն (մենք կսովորեցնենք ամեն ինչ, եթե ունեք նախնական հակումներ և նոր չեք ծանոթանում Windows-ի հետ):
  • Թիմային Խաղացող: Դուք սիրում եք լինել ապահով թիկունք և օգնել թիմակցին՝ հասնելու ընդհանուր նպատակին:
  • Նախկին փորձը ադմինիստրատիվ, հաճախորդների սպասարկման, օպերատորական կամ հաշվառման ոլորտում կդիտվի որպես մեծ առավելություն:

Ի՞նչ ենք մենք առաջարկում

  • Հստակ նկարագրված պրոցեսներ (մենք ունենք հրահանգներ ամեն ինչի համար, Ձեզ մնում է միայն հետևել դրանց):
  • Աշխատավարձ՝ 240,000 դրամ և ավել + բոնուսային համակարգ՝ թիմի ընդհանուր վաճառքներից:

    Վաճառքի կոորդինատորները ստանում են և՛ ֆիքսված աշխատավարձ և՛ բոնուսներ: Բոնուսները հաշվարկվում են և վճարվում են ամեն ամիս, ներառվում են արձակուրդային հաշվարկների մեջ նույնպես ամբողջությամբ (օր․ եթե Ձեր միջին վաստակած ամսական ֆիքսված+բոնուսը եղել է 350,000դր․ ապա արձակուրդ գնալիս արձակուրդայինի հաշվարկը ներառում է բոնուսը ըստ օրերի քանակի, հաշվարկները վարվում են ավտոմատացված, թափանցիկ սեփական CRM ծրագրի մեջ, որտեղ դուք օրական տեսնում եք ամեն գործարքից ձևավորվող բոնուսները)

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային ժամեր՝ 11։00-20։00։
  • Գլխամասի հասցեն՝ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 27/2 շենք․
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 27/2 շենք․
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 60 707777

NOUT.AM-ը հայկական շուկայում գործող տեխնոլոգիական և վաճառքի էկոհամակարգ է, ցանց, որը համատեղում է բարձր տեխնոլոգիաները (AI) և մրցակցային մեծ առավելությունները տեղական համակարգչային և կենցաղային տեխնիկայի ոլորտներում․ NOUT.AM-ն ապահովում է իր գնորդների համար ավելի մեծ ապրանքացանկ, քան ոլորտի բոլոր մեծ ընկերութությունների ապրանքացանկերը միասին գումարային, ունի 8 բաժիններից բաղկացած կառուցված, սկսած դասական վաճառքների բաժնից մինչ արհեստական բանականության տեխնոլոգիաներ և ծրագրավորում․ 16 տարիների աշխատանքի ընթացքում 2 հոգանոց փոքր թիմից, NOUT.AM-ը վերածվեց էլեկտրոնիկայի վաճառքի ցանցի, որտեղ ապահովվում է մշտական զարգացում թե մասնագետների վերապատրաստմանը և թե պրոցեսների կատարելագործմանն ուղղված․ NOUT.AM-ի կողմից վարվող պրոցեսները գրեթե 95%-ով անկախ են շուկայից և մատակարարներից, քանի որ ընկերությունն ապահովում է սեփական լոգիստիկան, ծրագրավորումը, մարքեթինգը և գովազդը, դպրոցը կադրերի վերապատրաստման համար, պահեստը, ներկրումը և այսօր արդեն ունի 59-ից ավել ներդրողներ, որոնք 2025-ին գնեցին ընկերության տեղաբաշխած 618 միլիոն դրամի պարտատոսմեր․ Մենք աճում ենք և մեր թիմը նույնպես մեծանում է, ուրախ կլինենք, երբ դուք էլ գտնեք Ձեր հաջողությունները մեր թիմում և հատկապես հպարտ կլինենք, երբ Ձեր երազանքներից մի քանիսը իրականանան հենց մեր թիմում կարյերան զարգացնելու ընթացքում

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում