Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի և զարգացման մենեջեր

Բերրի թրեյդ ՍՊԸ

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-500,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
24.06.2026

Նկարագրություն

Թարմ հատապտուղների, մրգերի և բանջարեղենի ոլորտում գործող Berry Trade ընկերությունը փնտրում է ուժեղ կոմերցիոն մենեջերի՝ B2B վաճառքների զարգացման համար։

Մենք զբաղվում ենք հատապտուղների, մրգերի և բանջարեղենի արտադրությամբ, արտահանմամբ և մեծածախ վաճառքով։ Հիմնական աշխատում ենք Հայաստանի, Ռուսաստանի և Արաբական Էմիրությունների շուկաների հետ։ Փնտրում ենք ուժեղ վաճառքի մենեջեր՝ հաճախորդների բազան վարելու և զարգացնելու համար։

Պարտականություններ

  • նոր B2B հաճախորդների որոնում և ներգրավում;
  • թարմ հատապտուղների, մրգերի և բանջարեղենի վաճառքների զարգացում;
  • աշխատանք մեծածախ գնորդների, դիստրիբյուտորների, ցանցերի, HoReCa ոլորտի և այլ հաճախորդների հետ;
  • բանակցությունների վարում, արտադրանքի ներկայացում, առարկությունների հետ աշխատանք;
  • հաճախորդի ուղեկցում առաջին կոնտակտից մինչև վճարում և կրկնակի պատվերներ;
  • շուկայի, գների, մրցակիցների և վաճառքի նոր ուղղությունների վերլուծություն;
  • հաճախորդների բազայի, CRM-ի և պարբերական հաշվետվությունների վարում;

Պահանջներ

  • փորձը B2B վաճառքներում կդիտվի որպես մեծ առավելություն;
  • նոր հաճախորդներ ինքնուրույն գտնելու և ներգրավելու կարողություն;
  • ուժեղ բանակցային հմտություններ;
  • կոմերցիոն մտածողություն և արդյունքի վրա կենտրոնացում;
  • կարգապահություն, պատասխանատվություն և ազնվություն;
  • ռուսերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն
  • աղյուսակների, CRM-ի և մեսենջերների հետ աշխատելու կարողություն։

Մեծ առավելություն կլինի նաև փորձը սննդամթերքի, մրգերի, բանջարեղենի, հատապտուղների, HoReCa-ի, մեծածախ վաճառքների, արտահանման կամ ներմուծման ոլորտներում։

Հավելյալ նշումներ

  • աշխատավարձ՝ 400 000–500 000 ՀՀ դրամ;
  • բարձր եկամտի հնարավորություն՝ լավ արդյունքների դեպքում;
  • թափանցիկ բոնուսներ՝ ներգրավված հաճախորդների և ծավալների աճի համար;
  • աճի հնարավորություն՝ մինչև ուղղության ղեկավար։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Արմեն Արմենակյան փ 2/5 401/2
address
Աշխատակիցների քանակ
16-50
website
Կայք
Phone
Հեռ.
055455441
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում