Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի և վարձակալության մենեջեր

«ԿԵՆՏՐՈՆ» անշարժ գույքի գործակալություն

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
11.10.2026

Նկարագրություն

Միացիր մեր թիմին՝ որպես Վաճառքի և Վարձակալության մենեջեր!

Մենք փնտրում ենք էներգիայով լի, նպատակասլաց մենեջերի՝ աշխատելու մեր վաճառքի և վարձակալության բաժնում։

Ի՞նչ ենք առաջարկում:

  • 5 օրյա աշխատանք՝ 10:00–19:00

  • Ֆիքսված աշխատավարձ + պարգևավճարներ

  • Զարգացման ու ինքնադրսևորման հնարավորություններ

  • Ընկերական և աջակցող թիմ

Պարտականություններ

  • Պարտականություններ

  • Պատասխանել հաճախորդների զանգերին և էլեկտրոնային նամակներին

  • Հաղորդակցվել հաճախորդների հետ սոցիալական ցանցերի միջոցով (Instagram, Facebook, Telegram)

  • Տեղեկություններ տրամադրել հաճախորդներին՝ գների, պայմանների և հնարավորությունների վերաբերյալ

  • Աջակցել վաճառքի և վարձակալության գործընթացներին, փաստաթղթերի պատրաստման և համակարգման գործում

  • Գրանցել և թարմացնել գույքների տվյալները կայքում

  • Առաջարկել հաճախորդներին համապատասխան լուծումներ՝ հիմնված շուկայի պահանջների և ընկերության քաղաքականության վրա

Պահանջներ

  • Կրթություն: Բարձրագույն կրթություն (սովորաբար տնտեսագիտություն, մենեջմենթ, կառավարում կամ հարակից ոլորտներ)

  • Լեզուներ: Հայերեն բարձր մակարդակ, ռուսերեն և անգլերեն (բարձր կամ միջին մակարդակ՝ շփման համար)

  • Հաղորդակցման հմտություններ: Արդյունավետ շփում հաճախորդների հետ, զանգերի, էլ․ նամակների և սոց. ցանցերի միջոցով

  • Թիմում աշխատելու կարողություն: Հարմարվողականություն, համագործակցություն և թիմային նպատակների վրա կենտրոնացում

  • Ունիվերսալ մոտեցում խնդիրների լուծմանը: Շուկայի պահանջները հասկանալը և հաճախորդներին համապատասխան լուծումներ առաջարկելը

  • Ակտիվություն և նպատակասլացություն: Զարգացման, նոր նախաձեռնությունների և ինքնադրսևորման պատրաստակամություն

Հավելյալ նշումներ

Մեր կողմից տրամադրվող արտոնությունները․

  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Ճկուն աշխատաժամեր
  • Անվճար թեյ, սուրճ և հյուրասիրություն
  • Պարգեվատրման համակարգ
  • Գիտելիքի փոխանակման մշակույթ
  • Աշխատավարձի տարեկան վերանայում
  • Ծառայողական մեքենա
  • Ճկուն գրաֆիկ
Ընկերության մասին
address
Հասցե
Սպենդիարյան փողոց 4շ, 6 տարածք, Երևան, Հայաստան
address
Աշխատակիցների քանակ
51-150

Ընկերության մասին

Kentron Real Estate-ը ժամանակակից և արագ զարգացող անշարժ գույքի գործակալություն է, որի պատմությունը սկսվեց 2005 թվականին։ Թիմի անշեղ նվիրումով, պրոֆեսիոնալիզմով և ոլորտի խորքային փորձով ստեղծեցինք մի կարևոր արժեք՝ վստահությունը, որը դարձավ «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության հիմքը։

Այսօր մենք հպարտությամբ կանգնած ենք որպես Հայաստանի առաջատար անշարժ գույքի գործակալություններից մեկը՝ առաջնորդվելով մեր նշանաբանով․

«Վստահությունն ամենամեծ կապիտալն է»

Ընկերությունը գործում է Երևանի կենտրոնում և մասնագիտացած է բնակարանների, առևտրային տարածքների և ներդրումային անշարժ գույքի վաճառքի և վարձակալության ոլորտում։

Kentron անշարժ գույքի գործակալությունում յուրաքանչյուր աշխատակից մասնակցում է վստահելի և արդյունքակենտրոն թիմի կառուցմանը, որտեղ անհատական աճն ու թիմային հաջողությունը ձեռքը ձեռքի տված են գնում։

Մենք կառուցում ենք երկարաժամկետ հարաբերություններ թե՛ հաճախորդների, թե՛ մեր թիմի անդամների հետ՝ հիմնվելով վստահության, պրոֆեսիոնալիզմի և արդյունքի վրա։

Մենք առաջարկում ենք՝

  • Անշարժ գույքի շուկայի խորքային վերլուծություն
    Վերլուծում ենք շուկան, գնահատում գույքի իրական արժեքը և առաջարկում ռազմավարական մոտեցում՝ առավել շահավետ գործարքի համար։
  • Անվճար մասնագիտական խորհրդատվություն
    Տրամադրում ենք մասնագիտական խորհրդատվություն պատասխանելով բոլոր հարցերին և առաջարկելով լավագույն լուծումները։
  • Համապարփակ իրավաբանական աջակցություն
    Ապահովում ենք գործարքների իրավական ճշգրտություն և անվտանգություն՝ փաստաթղթային ամբողջական վերահսկողությամբ։
  • Պրոֆեսիոնալ լուսանկարահանում և վիդեո նկարահանում
    Գույքը ներկայացնում ենք բարձրորակ վիզուալներով՝ ապահովելով առավելագույն ուշադրություն և արագ վաճառք։
  • Թիրախավորված գովազդ սոցիալական մեդիա հարթակներում
    Օգտագործում ենք ժամանակակից մարքեթինգային գործիքներ՝ գույքը ճիշտ լսարանին հասցնելու համար։
  • Շինարարական և վերանորոգման ծառայություններ
    Առաջարկում ենք նաև վերանորոգման և բարելավման լուծումներ՝ գույքի արժեքն ու գրավչությունը բարձրացնելու նպատակով։

Ինչու աշխատել մեզ մոտ

Մասնագիտական զարգացում

✔ Կարիերայի արագ աճ

✔ Մրցունակ աշխատավարձ

✔ Պրոֆեսիոնալ վերապատրաստում

✔ Արդյունքակենտրոն մշակույթ

✔ Աջակցող թիմային միջավայր

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Trainings
Թրեյնինգներ
Sports Package
Սպորտային փաթեթ
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում